00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բացատրեց, թե ինչու Հայաստանը դե յուրե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները 2018–19 թթ. ՀԱՊԿ գործընկերներին դիմել են ու չեն կարողացել սպառազինություն ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Կա քաղաքական կամք` ըստ անհրաժեշտության ՀՀ–ի շահերից բխող որևէ որոշում կայացնելու, և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում` ՀԱՊԿ–ից դուրս գալու–չգալու հետ կապված։ Մեր որոշումներում մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է։ Մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները, այսինքն` այս իմաստով ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` այս հայտարարությունները սկզբում արել են աշխատանքային մակարդակում, ապա հրապարակայնացրել են, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի։
«Մենք ուզում ենք ամենավերջին հնարավորությունը օգտագործել ՀԱՊԿ–ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը լիարժեք հասկանալի դարձնելու համար»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները 2018–19 թթ. դիմել են ՀԱՊԿ գործընկերներին ու չեն կարողացել սպառազինություն ձեռք բերել։
«2019–ին էլ ենք փորձել դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը, բայց մեզ ասել են` դուք ՀԱՊԿ–ի անդամ եք, մենք չենք կարող ձեզ զենք տրամադրել»,– նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց` ՀԱՊԿ–ից չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինություն և քաղաքական աջակցություն ստանալ, մյուս կողմից այլ տեղերից աջակցությունը ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է լինում։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։
Լրահոս
0