00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է. Սերժ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Երրորդ նախագահը հիշեց ժամանակին ԱԺ–ում հնչեցրած արտահայտությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը անհրաժեշտություն է, բայց ներկա իրողություններում դա կլինի պարտադրված խաղաղության պայմանագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք միայն արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություն անում և տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների, և դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա ճիշտ կլինի դա կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, որը նույն կապիտուլյացիան է»,–ասաց Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքով` անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի։
Սակայն խաղաղության պայմանագիր ստորագրելը, ըստ Սարգսյանի, կարևոր է, և նա ոչ թե այսօր է հանգել այդ մտքին, այլ տասնյակ տարիներ է այդ կարծիքին եղել, խոսել է փոխզիջումների, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին։
Սարգսյանը հիշեցրեց իր նախագահության տարիներին ԱԺ–ում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը, որ Աղդամն իր հայրենիքը չէ։
«Իսկ մարդիկ, որոնք իրենց համարում էին հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամը նկարում էին և ասում` Աղդամը մեր հայրենիքն է, իրենց կարծիքով խայթում էին ինձ` չհասկանալով, որ հիմարություն են խոսում և վերջը այսպիսին է լինելու»,– ասաց նա։
Երրորդ նախագահը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը ամենամեծ և ամենացավոտ հարվածն էր հայոց պետականությանը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը պետականության համար պայքար էր։
«Եվ երբ մենք այդ պայքարն առաջ էինք մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։ Ղարաբաղը երբեք բեռ չի եղել Հայաստանի պետականության համար, հայ ժողովրդի համար, ընդհակառակը` եղել է փրկօղակ։ Եվ այդ ողբերգությունը փաստորեն մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին թիրախավորելու մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0