00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը օգնություն է նախատեսել կառուցապատողներին. ինչպե՞ս դա կազդի ՀՀ–ից արտահանման վրա

© Sputnik / Aram NersesyanԿառուցապատում Երևանում
Կառուցապատում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2023
Կառուցապատում Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չինաստանը ակտիվորեն աջակցում է իր այն կառուցապատողներին, որոնք հսկայական պարտքեր են կուտակել. շինարարության ոլորտի խթանումը նշանակում է, որ կարող է կրկին աճել պղնձի պահանջարկը (իսկ պղնձի կիսաֆաբրիկատները Հայաստանի արտահանման համար կարևոր են)։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունը քննարկում է շինարարության ոլորտի աջակցության նոր միջոցը՝ բանկերին թույլ տալ վարկավորել շինարարական ընկերություններին առանց գրավի (50 ընկերությունների ցանկից): Ինչպես ասված է JP Morgan բանկի հայտարարության մեջ, այս քայլը հղի է երկրի ֆինանսական համակարգի անկայունության ռիսկով:
Սա շինարարության ոլորտին աջակցության առաջին ծրագիրը չէ ճգնաժամային իրավիճակից հետո, որում հայտնվել է չինական անշարժ գույքի շուկան Evergrande-ի պարտքերի և այլ խոշոր կառուցապատողների պատճառով (նրանց պարտքերը հասնում են Չինաստանի ՀՆԱ-ի մոտ 12%-ին)։ Ավելի վաղ իշխանությունը բացել էր 200 մլրդ յուան (մոտ 28 մլրդ դոլար) վարկային հիմնադրամ անավարտ շինարարական օբյեկտներն ավարտին հասցնելու համար:
Առայժմ, ըստ Nomura վերլուծաբանների չինական ֆինանսական կորպորացիայի, երկրում կա մոտ 20 մլն կիսակառույց բնակարան։ Եթե չապահովված վարկերը սկսեն տրամադրվել դրանց ավարտի համար, ապա շինարարության վերսկսված տեմպերը կմեծացնեն պղնձի պահանջարկը (ՉԺՀ-ն սպառում է պղնձի համաշխարհային շուկայի մոտ կեսը)։
Նշենք, որ պղնձի խտանյութը (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) հայկական արտահանման խոշորագույն ապրանքներից է։ Երկար ժամանակ այն ծավալով խոշորագույնն էր, սակայն այս տարվա առաջին կիսամյակում առաջ եկավ ավտոմեքենաների արտահանումը (միջնորդական առևտրի շրջանակում) ու դորեի համաձուլվածքը (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատ, հայկական հանքերից, որոնց արդյունահանումը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակվում է)։ Այնուամենայնիվ, Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման ծավալը զգալի է և 2023-ի առաջին կիսամյակում պետականորեն կազմել է մոտ 230 մլն դոլար, որից մոտ 180 մլն դոլարը գնել է Չինաստանը։
Նշենք, որ մեկ այլ միջոց, որը կարող է աջակցել պղնձի համաշխարհային շուկային, էլեկտրամոբիլների գնման համար Չինաստանում պետական արտոնություններն են: Հունիսին ՉԺՀ-ի Պետխորհուրդը հայտարարել էր, որ դրանք որոշ մոդելների համար երկարաձգվել են մինչև չորս տարի ժամկետով։
Մինչև 2025 թվականը պղնձի գինը կարող է բարձրանալ մեկ տոննայի դիմաց մինչև 15 հազար դոլար
Լրահոս
0