00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ԼՂ բնակչության աջակցության համար 10 մլրդ դրամով չի բավարարվի. պարզաբանում

© SputnikԲռնի տեղահանվածներ
Բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Նախորդ տարիներին ՀՀ բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները, որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ 2024 թվականին իրականացվելիք միջոցառումները և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսումները այժմ քննարկման փուլում են, բայց 10 մլրդ դրամը չի բավականացնի աջակցության ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար 2024 թվականի բյուջեում նախնական 10 մլրդ դրամ է նախատեսված։

«10 մլրդ դրամը 2024 թվականին ամբողջությամբ ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացմանը»,– հայտնում է նախարարությունը:

Միաժամանակ գերատեսչությունը վստահեցնում է, որ շարունակելու է իրականացնել սոցիալական աջակցության այլ ծրագրեր ևս, որոնք կպահանջեն հավելյալ ֆինանսական միջոցներ։
«2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը։ Այս աշխատանքներում ԱՍՀ նախարարությունը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ»,– նշված է պատասխանում։
Բացի այդ, նոյեմբերի 17-ին, ի լրումն 2024թ. պետական բյուջեի պլանավորման համար ներկայացված բյուջետային հայտերի՝ ներկայացվել է լրացուցիչ հայտ, որը ևս նախատեսվում է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրերին:
Թեմայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս գրավոր պարզաբանում է ներկայացրել Sputnik Արմենիային։
Ընդգծվում է, որ ՀՀ բյուջեով նախորդ տարիներին նախատեսված ֆինանսական միջոցները (130-140 մլրդ դրամը), որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը:
Հարցին, թե արդյոք բացի 10 մլրդ դրամից, տեղահանվածներին տրամադրվող բյուջեում կներառվեն դրսի դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսված գումարները և վարկերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը դրական պատասխան է տվել։
Գերատեսչությունը նշել է, որ միջազգային կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցության գումարները, գործող օրենսդրության կարգավորումների համաձայն, կներառվեն 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում:
Լրահոս
0