00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
ԵԱՏՄ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, նրանցից շատերը կընդունվեն ռուսական բուհեր։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հետ սերտ համագործակցությունը սկզբունքորեն կարևոր է «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցի հիմնադիրների համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի (ՀԳՊԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սոկոլշչիկը։
© Sputnik / Asatur Yesayants Իլյա Սոկոլշչիկ
Илья Сокольщик на пресс-конференции на тему Формирование основ интеграции стран ЕАЭС в социально-гуманитарной сфере (28 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Իլյա Սոկոլշչիկ
Նոյեմբերի 24-30-ը Երևանում կազմակերպվել է «Եվրասիական ինտեգրման երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցը: Միջոցառումն իրականացվում է «Եվրասիական ինտեգրման երկրների միասնական գիտակրթական տարածքի ձևավորում» նախագծի շրջանակում։
Ասուլիսին մասնակցում էր նաև համալսարանի միջազգային և տեղեկատվական գործունեության գծով պրոռեկտոր Նատալյա Եմելյանովան։ Նա նշեց, որ դպրոցի դասավանդողները ուսանողների հետ աշխատում են «Մեդիա», «Ինտեգրում», «Առաջընթաց», «Գիտելիք», «Հիշողություն» ուղղությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում համատեղ աշխատանքի ընթացքում բարձրացնել իրենց առավել հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ: «Ինտեգրում» ուղղության համար ուսանողների նախաձեռնությամբ մշակվել է գիտակրթական չափորոշիչների միասնական համակարգի ձևավորման հարցը։
© Sputnik / Asatur YesayantsՆատալյա Եմելյանովա
Наталья Емельянова на пресс-конференции на тему Формирование основ интеграции стран ЕАЭС в социально-гуманитарной сфере (28 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Նատալյա Եմելյանովա
«Ընդհանուր նպատակի վրա աշխատելը վերացնում է կոնֆլիկտային իրավիճակները։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հպարտանում է իրենց հայրենիքով։ Բայց չէ՞ որ պետք է նաև ավելի մեծ, համատեղ հպարտության զգացում ձևավորել ընդհանուր եվրասիական տարածքի հանդեպ, և դրա հիմքը դրվում է, երբ մեր սաները միասին ինչ-որ բան են անում։ Մենք ձգտում ենք միասնական տարածք ստեղծել համատեղ նախաձեռնությունների համար։ Մենք պատկերացնում ենք, որ դժվար է լինելու առանձնանալ, անհետանալ։ Մենք ապրում ենք ընդհանուր աշխարհագրական իրականության, մշակութային ժառանգության մեջ և փորձում ենք բարդ բաների մասին խոսելու նոր ձևաչափեր և հնարավորություններ գտնել, ձևակերպել դրանց խնդիրները և հետագայում լուծել դրանք»,-նշեց Եմելյանովան։
ՀԳՊԱՀ-ի ղեկավար Սոկոլշչիկը կարևոր առաքելություն որակեց ուսանողների ներգրավումը համաեվրասիական համատեքստում, որպեսզի հետխորհրդային երկրների երիտասարդ քաղաքացիներն իրենց Եվրասիայի մաս զգան: Միաժամանակ նա հատուկ նշեց Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը, հատկապես Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի (Երևան) ուսանողների շրջանում:
Նա նաև ընդգծեց, որ երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, շատերը կընդունվեն ռուսական բուհեր, և հնարավոր է` մի քանի տարի անց նրանք կազմեն ապագայի էլիտան: «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը Երևանում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և Սոկոլշչիկը վստահ է, որ պատշաճ հետևողականություն և մեթոդականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է դրական արդյունք ստանալ:
ԵԱՏՄ երկրներում սկսել են ավելի շատ կառուցել. առաջատարը Հայաստանն է
«Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է լինել հայկական հողի վրա՝ շատ հարմարավետ պայմաններում, զարմանալիորեն բարյացակամ մթնոլորտում, որը ստեղծում են Երևանի բնակիչները։ Մեր հիմնական խնդիրն է ստեղծել ջերմ, բայց գործնական մթնոլորտ։ Հարմարավետ հաղորդակցության տարածք ՝ առանց նախապաշարմունքների: Սա է գլխավոր նպատակը։ Ռուսաստանը շրջվում է դեպի Արևելք։ Մենք տեսնում ենք, որ այն վեկտորը, որը եղել է տասնամյակներ շարունակ, քանդվում է, և մենք վերջապես պատշաճ ուշադրություն ենք դարձնում այն երկրներին, որոնք իրականում միշտ մեր կողքին են եղել: Միավորելով ԵԱՏՄ փորձագետներին, ուսանողներին, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի որոշակի սահմանափակումներ` պետք է առաջընթացի կետեր գտնել, այդ թվում՝ ազգային-մշակութային միավորումների մակարդակում։ Ամենակարևորը միմյանց մեջ անհրաժեշտության, պահանջվածության զգացում ներդնելն է։ Քարերը հավաքելու ժամանակն է: Գրկախառնվել և առաջ գնալ»,-եզրափակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը ստեղծել են Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը (ՀԳՊԱՀ) և Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիան (ՌՏԱ): Դպրոցի նպատակն է կարծրատիպերի հաղթահարումը և սոցիալ-հումանիտար ոլորտում երկրների ինտեգրման հիմքերի ձևավորումը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության միջոցով:
Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը բավականաչափ չի աճում․ Մյասնիկովիչ
Լրահոս
0