00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից. պարզաբանում է փոխնախարարը

© Sputnik / Валерий МельниковԱրցախից բռնի տեղահանված քաղաքացին իրերն է տեղափոխում
Արցախից բռնի տեղահանված քաղաքացին իրերն է տեղափոխում - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Բաժանորդագրվել
Ծրագրից օգտվելու համար ամուսինները պետք է հողատարածք ձեռք բերեն սահմանամերձ 80 բնակավայրերից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Արցախի պետական ինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են կամովին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, հետևաբար կարող են նաև օգտվել գործող պետական աջակցության ծրագրերից։
«Այսօր արդեն ծրագրից կարող է օգտվել այն ամուսնական զույգը, որոնցից նույնիսկ մեկը ՀՀ քաղաքացիություն ունի։ Անհրաժեշտ է սահմանամերձ թվով 80 բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` սեփական հողատարածք ունենալուց և ծրագրին դիմելուց հետո շինարարության թույլտվություն ստանալու համար պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն համայնքային կառույց։
Պայմաններին համապատասխանելուց հետո ծրագրի շահառուները կարող են դիմել նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն (դրանք թվով 5-ն են` «Կոնվերս» բանկ, «Ակբա» բանկ, «Յունիբանկ», «Էվոկա» բանկ և «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈւՎԿ))։
Հիշեցնենք` աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում քաղաքացիները կարող են նախագծել իրենց սեփական տունը։ Պետությունը քաղաքացիների հիփոթեքների մայր գումարներն ու տոկոսագումարները վճարելու է 10 տարվա ընթացքում։
Եթե տարածքը մեծ լինի ու գումարային չափը գերազանցի, ապա մնացած մասը քաղաքացին ինքը պետք է վճարի։
Հավելենք, որ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0