00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը մենք բոլորս հանձնեցինք Ադրբեջանին․ Սամվել Բաբայանն ԱԺ քննիչ հանձնաժողով է եկել

© Sputnik / Asatur YesayantsԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Բաժանորդագրվել
Սամվել Բաբայանը նշեց, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ չի հանդիպել, չգիտի, թե ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ով հանձնեց Արցախը։ Բաբայանն այսօր մասնակցում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
«Դուք էլ եք հանձնել, որ 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի (իշխանության հետ միասին)»,- ասաց Բաբայանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինքն անձամբ Արցախ չի հանձնել։
Պարզաբանելով, թե իշխանություն ասելով ում նկատի ունի՝ Բաբայանն ասաց՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները՝ ժողովրդի հետ միասին։
Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի այս ցանկում, Բաբայանն ասաց. «Այո՛, բոլորին»։
«Դուք ուղիղ մեղադրու՞մ եք Հայաստանի իշխանությանն Արցախը հանձնելու մեջ»,-հարց ուղղեցին Բաբայանին։
Ի՞նչ մանդատով է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ. պատգամավորը հաղորդում է ներկայացրել
«Իհա՛րկե, բա հո ձեզ չե՞մ մեղադրելու»,- հակադարձեց Բաբայանը լրագրողին։
Նա նաև նշեց, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ չի հանդիպել, չգիտի, թե ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները։
Սամվել Բաբայանը նաև պարզաբանեց, թե ինչու էր ավելի վաղ հրաժարվել մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ ինքն առաջարկել էր ժամանակագրությամբ հետ գնալ և ուսումնասիրել վերջին 20 տարվա իրադարձությունները, բայց առաջարկը մերժվել էր։ Իսկ հիմա եկել է, որովհետև հրավիրել են։
«Հրավիրել են, ես էլ համաձայնել եմ գալ ու բոլոր հարցերին պատասխանել։ Իսկ ինչո՞ւ պետք է խուսափեմ։ Այն հարցերը, որ ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ»,- ասաց Բաբայանը։
Նա նաև նշեց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի լուծում է առաջարկում, հիշեցրին, որ նա առաջարկել էր կոմիտե ստեղծել։
Բաբայանն էլ ասաց՝ առաջարկել է, բայց Արցախի իշխանությունները երևի իրենց ձևն ունեն, Հայաստանի ընդդիմությունն էլ համարում է, որ ինքը (Բաբայանը) նրանց խանգարում է, ուստի ձեռնպահ է մնում։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն օրը հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Լրահոս
0