00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորս երկիր աշխատում է Գազայում հրադադարի երկարաձգման ուղղությամբ

© AP Photo / Hatem AliԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Բաժանորդագրվել
Ներկայում Կատարում են գտնվում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը, իսրայելական հետախուզության «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան և Կատարի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Եգիպտոսի, Իսրայելի, Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն աշխատում են Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարը երկարացնելու ուղղությամբ և հույս ունեն, որ հրադադարը կշարունակվի նաև վաղը: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` չորս երկրների ներկայացուցիչները Դոհայում կայացած հանդիպման ժամանակ եկել են այն եզրակացության, որ գրոհայինները «կկարողանան պատանդների լրացուցիչ ցուցակ տրամադրել» նոյեմբերի 30–ին, եթե փոխանակման գործընթացն ընթանա ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի առնվազն 10 իսրայելցիների:
Ռազմական գործողությունների դադարն այդկերպ հնարավոր կլինի մեկ օրով երկարացնել։
Ներկայում Կատարում են գտնվում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, իսրայելական հետախուզության` «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան և Կատարի ներկայացուցիչները, որոնք սերտ կապեր են պահպանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հետ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ՑԱԽԱԼ–ը թռուցիկներ է նետել Գազայի վրա՝ մարդկանց հորդորելով չվերադառնալ անկլավի հյուսիս
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Լրահոս
0