00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ի երկու անդամները՝ Լոնդոնն ու Աթենքը, նեղացան միմյանցից. պատճառը արձաններն են

© Photo : Unsplash / HongbinԱթենք
Աթենք - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Աթենք
Բաժանորդագրվել
Այն, ինչ կատարվեց այս շաբաթ Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում, հիրավի աննախադեպ էր։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնել էր Լոնդոն և պատրաստվում էր հանդիպել իր բրիտանացի պաշտոնակից Ռիշի Սունակի հետ, սակայն հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ Դաունինգ սթրիթից անսպասելիորեն զանգահարեցին և ասացին՝ հանդիպումը չեղյալ է հայտարարվում, քանզի Հունաստանի վարչապետը՝ հակառակ պայմանավորվածության, մտադիր է այնուամենայնիվ բարձրացնել Պարթենոնի քանդակների հարցը։ Միցոտակիսն էլ նեղացավ և անմիջապես վերադարձավ հայրենիք։
Խնդրի էությունը երևի գիտեք. 19-րդ դարի սկզբին, երբ Հունաստանը դեռ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան լորդ Էլգինը թուրք սուլթանի մեծ վեզիրից թույլտվություն է ստանում պեղումներ կատարել Աթենքում և Լոնդոն տեղափոխել հայտնաբերվածը։ Տրամաբանությունը երևի սա էր. դե, մեր՝ թուրքական մշակույթի նմուշները չեն, վերցրե′ք, տարե′ք։
Լոնդոնն ու Աթենքը, նեղացան միմյանցից. պատճառը հին հունական արձաններն են
Եվ 1801-ից մինչև 1805 թվականը Էլգինը Հունաստանից դուրս բերեց հանրահայտ Պարթենոնի եզակի հարթաքանդակների և արձանների գրեթե կեսը՝ սեփական գրպանից վճարելով դրանց տեղափոխման համար պատկառելի մի գումար, որն այսօր կկազմեր 5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Իր ծախսերը դեսպանն, իհարկե, հետ բերեց՝ վաճառելով անտիկ արվեստի նմուշները հարազատ կառավարությանը, որն էլ դրանք հանձնեց Բրիտանական թանգարանին։ Այսինքն, հիմա Ակրոպոլիսի համալիրի ամենահայտնի տաճարի գանձերի կեսն Աթենքում է, մյուս կեսը՝ Լոնդոնում։ Երևի կարելի է համաձայնել Հունաստանի վարչապետի հետ, որն ասել է. «Պատկերացրեք, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզային» պատռում են, կեսը թողնում են Լուվրում, մյուս կեսն էլ ցուցադրում Ֆլորենցիայում»։
Մոտ չորս տասնամյակ է արդեն, ինչ Հունաստանը համառորեն փորձում է հետ բերել քանդակները, բրիտանացիներն էլ ոչ պակաս համառությամբ ընդդիմանում են։ Տասը տարի առաջ հույների ջանքերին միացավ հայտնի իրավաբան Ամալ Քլունին։ 2014 թվականի վերջին, հենց ավարտվեց մեղրամիսը Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո, Ամալ Քլունին, որը ժամանակին պաշտպանել էր Ջուլիան Ասանժին և Յուլյա Տիմոշենկոյին, եկավ Աթենք և հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ստիպի Բրիտանական թանգարանին վերադարձնել Պարթենոնի հարթաքանդակները և արձանները։ Թանգարանի ղեկավարությունը հիմնավորում է՝ ախր, մեր կանոնադրությունում ամրագրված է, որ իրավունք չունենք որևէ մեկին փոխանցելու այն, ինչը ցուցադրվում է մեր սրահներում։
Վիճահարույց Նապոլեոն Բոնապարտը, վիճահարույց Պապ թագավորը. կարծիքները խիստ տարբեր են
Հանուն ճշմարտության փաստեմ, որ կա նաև այսպիսի կարծիք. լորդ Էլգինը ժամանակին բարի գործ է արել, ու եթե Լոնդոն չբերեր այդ քանդակները, որոնք մինչև հիմա իդեալական պայմաններում են պահվում, ո′վ գիտի, թե ինչպես էր դասավորվելու դրանց ճակատագիրը Օսմանյան Թուրքիայում։ Բավական է հիշել թեկուզ սուրբ Սոֆիայի հոյակերտ տաճարի ճակատագիրը, որը 1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո թուրքերը դարձրին մզկիթ։
Կարծիք կա նաև, որ Բրիտանական թանգարանը չի ցանկանում նախադեպ ստեղծել։ Այս մտավախությունը հիմքեր ունի։
Երևի հիշում եք, որ ավելի քան տասը տարի առաջ Հայաստանի կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք կազմակերպվեց՝ մոտ 20 հազար հայաստանցիներ Բրիտանական թանգարանից պահանջեցին վերադարձնել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները։
Այս արշավի արդյունքն ընդամենը այն էր, որ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը խոստացավ համոզել Բրիտանական թանգարանին մեր մայրաքաղաքում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կցուցադրվեր նաև Անահիտ աստվածուհու արձանը։ Ոչ մի ցուցահանդես էլ, իհարկե, չեղավ՝ ըստ երևույթին, բրիտանական նավերը չկարողացան բարձրանալ հայոց լեռները՝ դիցուհու արձանը Երևան հասցնելու համար։
Սակայն հիմա վարչապետ Ռիշի Սունակին նոր, շատ ավելի լուրջ փորձություն է սպասում՝ ազգային գանձերը վերադարձնելու պահանջ է առաջ քաշել Հնդկաստանը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետն, ինչպես գիտեք, հնդկական ծագում ունի։ Այս տարվա սկզբից Հնդկաստանի ղեկավար Նարենդրա Մոդին և նրա ղեկավարած քաղաքական ուժը ակտիվ արշավ են սկսել բրիտանական երկարամյա գաղութատիրության ժառանգությունից իսպառ հրաժարվելու կարգախոսով։ Արդեն բազմաթիվ բնակավայրեր են վերանվանվել։ Ավելին, հնդիկներն ուզում են փոխել նույնիսկ իրենց երկրի անվանումը, և չի բացառվում, որ առաջիկայում Հնդկաստանը պաշտոնապես դառնա Բհարաթ։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Ավելին, քան ըմպելիքը. այդ գերմանահային լուծվող սուրճի արքա էին անվանում
Ինչ վերաբերում է պահանջներին, որոնք Նյու Դելին ներկայացնում է Լոնդոնին, ապա դրանք բազմազան են։ Անգլիացի փորձագետներից մեկը խոստովանում է. «Մեր թանգարաններում և թագավորական ընտանիքում պահվում են մի քանի միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ թանկարժեք իրեր, որոնք բրիտանական տիրապետության տարիներին բերվել են Հնդկաստանից։ Դրանցից ամենահայտնին, իհարկե, աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկն է՝ 100 կարատանոց Քոհինուրը, որով զարդարված է բրիտանական թագը»։
Հիմա ի՞նչ եք կարծում, եթե Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գա Լոնդոն և ծագումով հնդիկ Ռիշի Սունակին հորդորի ամեն ինչ անել, որպեսզի Քոհինուրը կրկին հայտնվի իր պապերի հայրենիքում, ո՞ւմ շահերը կպաշտպանի Սունակը՝ Հնդկաստանի՞, թե՞ Բրիտանիայի։ Ինձ համար պատասխանը միանշանակ է։ Դո՞ւք ինչ կասեք։
Լրահոս
0