00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցների ցանկում հայկական նոր ընկերություններ չկան․ Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Եթե մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի ընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու, տնտեսվարողը կստանա եկամտահարկի վերադարձ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ԱՄՆ և ԵՄ կողմից սահմանված երկրորդային պատժամիջոցների ցանկում հայկական նոր ընկերություններ չկան։ «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ գրող, փիլիսոփա ու գիտնական Նասիմ Թալեբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նոր ընկերություններ չեն հայտնվել պատժամիջոցների տակ, դա մեր աշխատանքի արդյունքն է, փորձում ենք այնպես անել, որ մեր տնտեսական հնարավորությունները մաքսիմալացվեն, այն պայմանով, որ մեր ընկերությունները ռիսկի տակ չդնենք կամ իրենք չհայտնվեն ռիսկի զոնայում»,- նշեց Քերոբյանը։
Քերոբյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ ունեն սահմանած ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ ՀՀ կառավարությունը փորձում է այնպես անել, որ մեր հայկական ընկերությունները զերծ մնան երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելուց։
«Բնականաբար, մենք չենք միացել այդ պատժամիջոցներին, բայց մեզ համար շատ կարևոր է, որ մեր ընկերություններն ու մեր տնտեսությունը վնաս չկրեն այդ պատժամիջոցներից»,- ասաց Քերոբյանը։
Նա նշեց, որ ըստ էության, սա այն է, ինչ նաև Թալեբի գրքում է նկարագրվում՝ մաքսիմալացնել եղած հնարավորությունները, շրջել ռիսկի և հնարավորությունների տեղերը։
«Ռիսկը տանել հայտարար, հնարավորությունը՝ համարիչ․ օգտագործել այն մեխանիզմները, որոնք դեռ Հին Հունաստանում, Փյունիկիայում կային՝ փոքր ռիսկով ստանալ մեծ արդյունք»,- ասաց Քերոբյանը։
Դրա օրինակներից մեկն էլ այն է, ինչ կառավարությունը զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար է անում։ Կա հնարավորություն քիչ ներդրում անելով՝ ստանալ մեծ արդյունք։
«Մի քանի միլիոն ներդրում անել մարքեթինգի կամ երկրի ճանաչելիության մեջ և ստանալ մի քանի հարյուր միլիոն կամ միլիարդ դոլար կապիտալի ներհոսք»,- շեշտեց նա։
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց նաև կառավարության հաստատած ծրագրերից մեկը՝ մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունը եթե աշխատանքի է վերցնում նոր մարդու, այսինքն՝ մեկի, ով նախորդող 3 տարում չի աշխատել ոլորտում, վերջին 12 ամիսների եկամտահարկը հետ է վերադարձվում նրան։
Ծրագիրն ընդլայնվել է և տարածվել նաև արցախցիների վրա․ եթե աշխատանքի ընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա այս դեպքում կարևոր չէ նաև վերջին 3 տարվա գործոնը, տնտեսվարողը կստանա եկամտահարկի վերադարձ։
ԵԱՏՄ–ում մնալը չի խանգարում, որ ՀՀ–ն ապրանքներ արտահանի ԵՄ. Վահան Քերոբյան
Լրահոս
0