00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար առաջարկում

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Գրիգորյան
Սուրեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2023
Սուրեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` մարդիկ պետք է սովորեն մեքենան ոչ թե իրենց աշխատանքի վայրից 10 մետր հեռավորության վրա կայանել, այլ փոքր կենտրոնից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր։ Երևանի քաղաքապետարանում «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի օրինակ հանրային տրանսպորտից»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` գումարի չափն ուղղված չէ բյուջերի եկամուտներն ավելացնելուն։
Գրիգորյանը նշեց`կան մարդիկ, որ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել և ցերեկվա ոչ պիկ ժամերին հասնել փոքր կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ տարբերակ` իրենց մեքենայով գալ և ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ։
«Օրինակ` մարդը, որ Աբովյան փողոցում գործ ունի, կարող է մեքենան կայանել Բաղրամյան պողոտայում, որը «Բ» գոտի է համարվում, և որի վճարը տարեկան 24 000 դրամ է, ու մեկ այլ տրանսպորտային միջոցով կամ միգուցե քայլելով հասնել իր ուզած վայր»,–ասաց փոխքաղաքապետը։
Նա հավելեց, որ մարդիկ պետք է սովորեն ոչ թե իրենց աշխատանքի վայրից 10 մետր հեռավորության վրա մեքենան կայանել, այլ փոքր կենտրոնից դուրս։
Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ 160 000 դրամը սահմանել են` հաշվի առնելով միջազգային փորձը։
Նրա խոսքով` օրինակ` Վրաստանի մայրաքաղաքում կայանատեղիների համար տարեկան հենց այդքան վճար է սահմանված։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ
Լրահոս
0