00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դասալիքի հանցանքը գումարով ներո՞ւմ եք». ՔՊ–ական պատգամավորները վիճեցին

Վիլեն Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Վիլեն Գաբրիելյան
Բաժանորդագրվել
Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է կարևոր իր առաջարկած նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվել գումարի դիմաց։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կտրականապես դեմ արտահայտվեց փոփոխությունների վերջին կետին` զինվորական ծառայության փոխարեն 15 մլն դրամ վճարել պետբյուջե և ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Ես չեմ կարող այդ կետին կողմ քվեարկել։ Դրանով ստացվում է, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը դասալիք է, գումարով ներո՞ւմ ենք։ Մյուս դեպքերում ես խնդիր չեմ տեսնում, բայց զրո օր չծառայելու համար գումար վճարելու դեպքում ես լուրջ խնդիր եմ տեսնում»,– նշեց Գաբրիելյանը։
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ վստահեցրեց` պարզաբանումներից հետո իր գործընկերը պարտավոր կլինի կողմ քվեարկել։
«Դուք կողմ եք քվեարկել «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացու հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայել և գումար չվճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ 2011-2019 թթ. մոտ 50 000 քաղաքացի չի ծառայել ԶՈւ–ում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով։ Նույն այդ ժամանակահատվածում շուրջ 10 000 քաղաքացի այլ խնդիրներ ունենալու պատճառով չի ծառայել բանակում։ 2265 քաղաքացի էլ օտարերկրյա բուհերում սովորելու արտոնություն ստանալուց հետո նույնպես չի ծառայել։ Նրանցից որևէ մեկը նաև գումար չի վճարել պետբյուջե չծառայելու դիմաց»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ ներկա պահին ՀՀ–ում ապրում է 27 տարին լրացած, 2 երեխա ունեցող կամ առողջական խնդիր ունեցող ավելի քան 5000 երիտասարդ։
Նա ընդգծեց, որ բանակում չծառայողների մոտ 1 տոկոսն է միայն դատապարտվել։
Վիլեն Գաբրիելյանը գործընկերոջը պատասխանեց` «Համաներման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ժամանակ ինքը պատգամավոր չի եղել, քանի որ դա եղել է ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանում։ Հետո շեշտեց` ինքը եթե պատգամավոր լիներ, միանշանակ կողմ չէր քվեարկի այդ նախագծին։
Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն` 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
Իսկ առաջարկվող նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ, զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։
Մարտի են գնում 40-ամյանե՞րը․ փորձագետը խոսել է զորակոչային շեմը բարձրացնելու նախագծի մասին
Լրահոս
0