00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը

© Photo : official site of EEC / EAEUԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը
ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը
Բաժանորդագրվել
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշել է, որԵԱՏՄ մոդելը երիտասարդ եվրասիացիների մասնագիտական զարգացման նոր ձևաչափ է:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) գործարկել են ԵԱՏՄ մոդելը և 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր ստորագրել։
ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին ինստիտուտի հարթակում գործարկվել է Եվրասիական տնտեսական միության մոդելը՝ նոր ուսումնակրթական նախագիծ, որն իրականացվում է 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության ծրագրի շրջանակում:

«ԵԱՏՄ մոդելը, որն այսօր գործարկվում է ինստիտուտի պատերի ներսում, երիտասարդ եվրասիացիների մասնագիտական զարգացման նոր ձևաչափ է»,– ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նա շնորհակալություն է հայտնել ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին և պրոֆեսորադասախոսական կազմին եվրասիական ինտեգրման առաջմղման հարցում գործուն մասնակցություն ունենալու համար:
«Համագործակցության նոր ծրագրի ստորագրումը խոսում է մեր հարաբերությունների կայունության և խորացման մասին։ Օրինակ` վերջին շրջանում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում անցկացվել են ԵՏՀ նախարարների և աշխատակիցների ավելի քան 30 դասախոսություններ և վարպետության դասեր։ Համատեղ գործեր են արվել, որոնք օգուտ են բերում միությանը և մեր երկրներին։ Մենք պատրաստ ենք փոխգործակցության նոր ձևերի», - ասել է Մյասնիկովիչը։
ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերին
Տորկունովն իր հերթին նշել է, որ եվրասիական գործընկերության զարգացումը երկարաժամկետ և կարևորագույն հեռանկար է ՌԴ-ի համար, և այդ հարցում ԵԱՏՄ-ն բացառիկ դեր է խաղում ոչ միայն միության անդամների, այլև գործընկեր երկրների համար:
Նա նաև կարևորել է ինստիտուտի դերը եվրասիական տարածքի շրջանակում ուսանողական նախաձեռնություններին աջակցելու գործում:
Ստորագրված ծրագիրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և ԵՏՀ-ի միջև 2022 թվականին սկսված համակարգային համագործակցության շարունակությունն է։ Համալսարանն ակտիվ մասնակցում է եվրասիական օրակարգի զարգացման նոր մոտեցումների մշակմանը: Ստեղծվել է եվրասիական ինտեգրման ոլորտում բուհերի կոնսորցիում, որում ընդգրկվել են նաև Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի բուհերը: Մշակվել և իրականացվում են մասնագիտացված կրթական ծրագրեր և նախագծեր:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Մինչև դեկտեմբերի վերջ ԵԱՏՄ-ն Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագիր կստորագրի
Լրահոս
0