00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա նրա նկարն է գրպանումս. մանկության ընկերուհին` Բարձրունիում զոհված Գերասիմի մասին

© Photo : Social media of Gerasim ArakelyanԳերասիմ Առաքելյան
Գերասիմ Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Գերասիմ Առաքելյան
Բաժանորդագրվել
31–ամյա Գերասիմը 44–օրյա պատերազմից հետո ասես մեղավորության զգացում ունենար, որ ինքը ողջ է մնացել, իսկ ընկերները` ոչ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մարդիկ կան, որ «մարդ պլյուս» են` լավ ընկեր են, լավ զինակից, լավ հրամանատար, հայր, ամուսին, որդի, ընկեր… Այսպես է Նանե Ասատրյանը բնութագրում իր մանկության ընկերոջը` Գերասիմ Ավետիքի Առաքելյանին, որը դեկտեմբերի 4-ին զոհվեց ադրբեջանական դիպուկահարի կրակոցից։

«Ես այս պահին ինձ այնքան անպաշտպան եմ զգում, ու թվում է` մեր սահմանն այնքան փխրուն է, քանի որ ինքն ինձ համար մի տեսակ հպման կետ էր, ու գիտեի, որ նաև իրենով է հայրենիքս ամուր»,– ասում է Նանեն։

Նա հիշում է իր ընկերոջ հետ կապված յուրաքանչյուր դրվագ` ինչպես 8–րդ դասարանցի Գերասիմը եկավ Նանեի հիմնադրած «Էկոակումբ», որտեղ ծանոթացավ ապագա կնոջ` Տաթևի հետ, ինչպես կարողացավ հաղթահարել Տաթևի խստաբարո հոր արգելքներն ու հասնել իր երազանքի կնոջը, ապա ստեղծել իր լուսաշող ընտանիքը` լույս աշխարհ բերելով Արփինեին։
«Վերջին հինգ տարում նա կռվի, մահվան, կյանքի բոհերով էր անցնում ու արդեն պետք է վայելեր իր ընտանիքի բերկրանքը… Գերասիմն ինձ համար արդեն լույսի շող է։ Երբ հիմա նայում եմ Բարձրունու լեռներին, որտեղից բացվում է արևածագը, ինձ համար արևագալի լույսի շողը հենց ինքն է դարձել։ Բարձրունի գյուղի հատվածում են եղել այն դիրքերը, որտեղ Գերասիմը զոհվեց»,– պատմում է Նանեն։
31–ամյա Գերասիմը լեյտենանտ էր, մասնակցել է 44–օրյա պատերազմին, Ջերմուկի` սեպտեմբերյան ռազմական հայտնի գործողություններին, նրա զինակից ընկերների մի զգալի մասը զոհվեց 2020 թվականին։ Այսօր արդեն նրա հոգեհանգիստն է։
«2020 թվականից հետո նա ասես պարտքի զգացում ունենար զոհված ընկերների նկատմամբ` սահմանը թողնելու կամ աշխատանքը փոխելու իմաստով։ Կարծես թաքնված մեղավորության զգացում ունենար աչքերում, որ ինքը ողջ է մնացել, վերապրել է 44–օրյա պատերազմը, իսկ նրանք` ոչ։ Երևի իր ընտանիքի համար այդքան բան չէր անում, որքան զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Վերջին հինգ տարվա մեր գրագրությունը միայն այս կամ այն զոհվածի ընտանիքին օգնելու մասին է։ Այս ընթացքում, երբ օգնում էինք ընտանիքներին, զոհված զինծառայողների լուսանկարներն էի գրպանումս պահում…Հիմա արդեն Գերասիմի նկարն եմ պահում»,– ասում է Նանեն։
Այս տարի, երբ ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվեց Արցախից, Գերասիմը դիրքերում էր, զանգահարեց Նանեին ու ասաց, որ կարճ ժամանակով տուն է եկել ու իր 3 տարեկան դստեր հագուստներից կարողացել է առանձնացնել գեղեցիկ զգեստներ արցախցի երեխաների համար։ Նանեն վերջին անգամ այդ օրը` հոկտեմբերի 20–ին, տեսավ իր ընկերոջը։
© Photo : Social media of Gerasim ArakelyanԳերասիմ Առաքելյան
Герасим Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Գերասիմ Առաքելյան
Սահմանին սադրանքներ անելով` Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
0