00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է

CC BY-SA 3.0 / M karzarj / Արաքս գետը
Արաքս գետը - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Արաքս գետը
Բաժանորդագրվել
Գործող կամրջի թողունակությունն արդեն չի համապատասխանում երկու երկրների միջև աճող բեռնահոսքին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։
ՀՀ-ի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. Սոբհանի
Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։
«Ընկերությունը պետք է մեծ քանակությամբ տեխնիկա մոբիլիզացնի, ճամբար ստեղծի։ Մեր նախնական գնահատմամբ՝ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի փետրվարից ոչ ուշ։ Մենք սպասում ենք իրանական ընկերության աշխատանքային ծրագրին», - ասաց Ղալեչյանը։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամենահարավային հատվածը կառուցում է «Աբադ Ռահան Փարս» և «Արիանա թունել Սադ» ընկերությունների իրանական կոնսորցիումը: Պայմանագիրը կնքվել է Երևանում 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ էլ որոշում կայացվեց ձևավորել Հայաստան-Իրան աշխատանքային խումբ՝ Արաքս գետի վրա ևս մեկ սահմանային կամուրջ կառուցելու համար։
Երկու պետությունների սահմանին գործող կամուրջը փոքր թողունակություն ունի։ Բացի այդ, անցյալ դարում ստեղծված կառույցն արդեն քայքայվել է։ Հայաստանն արդիականացնում է «Մեղրի» անցակետը՝ պատրաստելով այնտեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կարագացնեն բեռների զննումն ու մեքենաների բացթողումը։
Լրահոս
0