00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը 0.3 %–ով նվազել են. նախարարը պարզաբանում է՝ ինչու

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Վահե Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` խնդիրն այն է, որ մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունը որոշել է տրամադրել պաշտպանության ոլորտին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. 2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի` 2–րդ ընթերցման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։
«Մենք, ինչ, դարձանք ավելի պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»,– հետաքրքրվեց պատգամավորը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։
«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,– պարզաբանեց նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
Լրահոս
0