00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն «ճնշեց» Հայկուհի Հարությունյանին. նա այլևս չի կարողանա կանխել կոռուպցիան

© Sputnik / Asatur YesayantsՀայկուհի Հարությունյան
Հայկուհի Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Հայկուհի Հարությունյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ականները երկու օր քննադատեցին հանձնաժողովի անդամի պաշտոնին հավակնող Հայկուհի Հարությունյանին, որը 2019 թվականից ղեկավարում էր հանձնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 4 տարի ղեկավարած Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Պատգամավորներից որևէ մեկը չմասնակցեց քվեարկությանը։
Ավելի վաղ Հարությունյանն ասել էր, որ իր գործունեության սկզբում իշխանության կողմից մեկ զանգի տեսքով ճնշում է եղել։ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ ՔՊ–ականները Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում, քանի որ նա հանդգնել է կասկածի տակ դնել ՔՊ-ականների հայտարարագրերը և մոտ 2 տասնյակ պատգամավորի դեմ վարույթ է հարուցել։
Խորհրդարանը Հարությունյանին հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրել–չընտրելու հարցը երեկվանից էր քննարկում։
ՔՊ–ականներն ինչպես երեկ, այնպես էլ այսօր էլ սուր ելույթներ ունեցան և քննադատեցին նրան։
«Խորապես հիասթափված եմ Հայկուհի Հարությունյանի երեկվա ճեպազրույցից և նրա հնչեցրած մտքից, թե մենք փորձում ենք իր վրա ճնշում գործադրել։ Մեդիաարշավ է իրականացվում ՔՊ–ի դեմ, որն ուղղորդվում է կուսակցության հետ փակ հանդիպումներից դուրս եկած ինֆորմացիայով։ Սա անընդունելի է։ Ֆեյսբուքի գրառումներով ՔՊ–ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ կյանքում փորձել ճնշել մեզ, բայց հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,– ասաց ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Ամբողջովին օրինական է․ Գնել Սանոսյանը՝ Ալավերդու համայնքապետի իմպիչմենտի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ դեռ երեկվանից վստահ էր` ԿԿՀ նախկին նախագահը հանձնաժողովի անդամի պաշտոնում չի ընտրվի։ Դանիելյանը Հարությունյանին մեղադրում էր, որ պաշտոնավարման ժամանակ անուններով չի ասել, թե ՔՊ–ականներից որոնք են անցել կամ անցնում հանձնաժողովով։
Նշենք, որ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է նաև Նարինե Ավետիսյանը, որն աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, որոշ մասնավոր ընկերություններում, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։
Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվեց 2019 թվականին։ Նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց այս տարվա նոյեմբերի 19-ին։
Հարությունյանը հոկտեմբերի 25-ին հայտ էր ներկայացրել հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, և նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել էր նրա թեկնածությունը:
Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը
Լրահոս
0