00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց ընդդիմության թեկնածուին

© Sputnik / Asatur Yesayants Очередное заседание Национального собрания Армении (11 сентября 2023). Еревaн
Очередное заседание Национального собрания Армении (11 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել իր առաջադրած թեկնածուի քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց Մանվել Բադալյանին։
Նա ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական, համաձայնեցված թեկնածուն էր։ Նախկինում եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ։
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, որոնք բոլորը միաձայն կողմ են քվեարկել Բադալյանի թեկնածությանը։
ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։
«Դա մեզ համար առնվազն տարակուսելի է, մնացած հետևությունները թողնում եմ հանրությանը»,– նշեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ուղիներն անիմանալի են. սա նոր խոսք է պառլամենտարիզմի մեջ»,– իր կողմից ավելացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում չընտրեց կրկին ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած թեկնածուին` Անահիտ Սարգսյանին։
ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։
Լրահոս
0