00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիալական ծառայությունների համար սերտիֆիկատ է պետք ներդնել․ հաշմանդամ երեխաների ծնողներ

© Photo : Unsplash / Steven HWGՀաշմանդամի սայլակ
Հաշմանդամի սայլակ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Բաժանորդագրվել
«Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայում» կարծում են, որ Հայաստանում անհրաժեշտ է մասնագետներ նախապատրաստել հաշմանդամներին ծառայություններ մատուցելու մարդակենտրոն պրակտիկայի ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալական փաթեթը պետք է փոխել սերտիֆիկատների ձևաչափով, որպեսզի ծնողներին հասկանալի լինի գումարի չափն ու հնարավորություն լինի սեփական հայեցողությամբ տնօրինել այդ գումարը։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի» հանրային կապերի մասնագետ Մելեա Միլիտոսյանը։
© Sputnik / Asatur Yesayants Մելեա Միլիտոսյան
Милитосян Мелея на пресс-конференции представителей Ассоциации родителей детей с особенностями развития (9 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Մելեա Միլիտոսյան
Նա հավելեց, որ խոսքը ոչ թե սերտիֆիկատների կանխիկացման մասին է, այլ դրանց օգտագործման կոնկրետ իրավիճակներում։ Այսինքն, ծնողը պետք է հնարավորություն ունենա ընտրելու այն ծառայությունը, որի կարիքը տվյալ պահին ամենաշատն ունի իր երեխան՝ հոգեբանի ծառայություն, օրթոպեդիկ կոշիկ, ավելի հարմար, թեկուզ և հավելավճարով` հաշմանդամի սայլակ։
Նա նկատեց, որ այդ մեթոդը հաջողությամբ գործում է Ռուսաստանում և Վրաստանում։ Այն բավական թափանցիկ է, ողջ փաթեթն օգտագործվում է հենց երեխայի կարիքների համար, որը ստանում է ամեն բան, ինչ տալիս է պետությունը, այլ ոչ վատնվում, ինչպես դա արվում է այսօր։
Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» արգելվել է. ՄԻՊ–ն արձագանքել է
Միլիտոսյանը նշեց նաև հաշմանդամներին ծառայություններ մատուցելու ոլորտում մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը։ Աշխատելով ծառայությունների կոնկրետ պորտֆելով` հաշմանդամության հարցերով զբաղվող մասնագետը կկարողանար ծնողներին խորհրդատվություն տրամադրեր կապված այն ծառայությունների հետ, որոնք պետությունը տրամադրում է սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին։
Նա նշեց, որ նման մասնագետներ կան միջազգային պրակտիկայում, և այդ փորձը Հայաստանում կիրառելու անհրաժեշտություն կա։
«Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի» ռազմավարական խմբի համակարգող Հասմիկ Թահմազյանն իր հերթին նշեց, որ Երևանն այսօր ներառական քաղաք է համարվում, սակայն մարզերում դեռ մի շարք չլուծված խնդիրներ են մնում՝ կապված հաշմանդամների կյանքի որակի հետ։

«Սկսենք նրանից, որ Հայաստանի համայնքներից շատերում վերականգնողական կենտրոններ չկան։ Ծնողները ստիպված են մի մարզից մյուսը տեղափոխել զարգացման առանձնահատկություններ ունեցող իրենց երեխաներին, որոնք շաբաթական առնվազն 3 անգամ պետք է վերականգնողական թերապիա անցնեն», - ընդգծեց Թահմազյանը։

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հաճախակի տեղաշարժերն ու դրանց հետ կապված սթրեսը նվազեցնում են թերապիայի արդյունավետությունը։
Խոսելով ՀՀ մարզերում առկա խնդիրների մասին՝ Թահմազյանը որպես օրինակ բերեց Երևանից ոչ հեռու գտնվող Աշտարակ քաղաքը, որտեղ չկա դպրոց, ուր կարող էր հաճախել հաշմանդամություն ունեցող երեխան։ Դպրոցներում չկա նախապատրաստված բուժանձնակազմ, որն անհրաժեշտության դեպքում կկարողանար օգնության գալ կամ խորհրդատվություն տրամադրել ծնողին։
© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Թահմազյան
Анжела Агаджанян на пресс-конференции представителей Ассоциации родителей детей с особенностями развития (9 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Հասմիկ Թահմազյան
Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև «Ասոցիացիայի» փոխօգնության խմբի համակարգող Անժելա Աղաջանյանը, որն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող իր տղաների համար անձնագրերի ստացման ժամանակ բժշկական փորձագիտության թեմային։
Դրամահավաք՝ հաշմանդամների և ՄՈւԿ ունեցող երեխաների համար մարզասարք թողարկելու նպատակով
«Հաշմանդամություն ունեցող 16-ամյա երկու զույգ տղաներ ունեմ։ Վերջերս ստիպված եղա բախվել ինձ համար անհասկանալի մի երևույթի, ինչպիսին է զինկոմիսարիատում բժշկական փորձաքննությունը։ Անձնագրի ստացման հետ կապված ևս անհասկանալի պատմություն է։ Ինձ հարցնում են` իսկապե՞ս ես իմ որդու վստահված անձն եմ։ Այսինքն, որևէ փաստաթուղթ ձևակերպելու համար ես պետք է ապացուցեմ, որ իմ զույգ տղաների «վստահված ա՞նձն» եմ։ Ինչպես պարզվեց, սա դեռ ամենը չէ։ Մենք այդ դժոխքով պետք է անցնենք նաև այն ժամանակ, երբ լրանա նրանց 18 տարեկանը», - նշեց Աղաջանյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱնժելա Աղաջանյան
Анжела Агаджанян на пресс-конференции представителей Ассоциации родителей детей с особенностями развития (9 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Անժելա Աղաջանյան
Նա տարօրինակ է համարում, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը անձնագրային բաժնում պետք է ապացուցի, որ իր որդիների «վստահված անձն» է։
Լրահոս
0