00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տղայական ռազբորկաներ», որոնք կյանք են արժենում. ով է պատասխանատու դեռահասների վարքի համար

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
Բաժանորդագրվել
Երևանի դպրոցներից մեկում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը շարունակվում է մինչ օրս։ Արդեն դպրոցի տարածքից դուրս։ Sputnik Արմենիան դեպքի հետ կապված որոշ մանրամասներ է պարզել։
ԵՐԵՎԱՆ,9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ Sputnik Արմենիային հասած տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14–15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց, Sputnik Արմենիան պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ հաղորդման` դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
«Ըստ տեղեկության` երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,– հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել
Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195–րդ հոդվածի 2 մասի 5–րդ կետով և 194–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Երկու վարույթները միացվել են իրար , համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չպատասխանեց` նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։
Քանի որ դպրոցը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, փորձեցինք պարզել, թե դեպքի հետ կապված ինչ տեղեկություններ ունեն այնտեղ, արդյոք կարգապահական բնույթի քայլեր ձեռնարկվել են դպրոցի ղեկավարության նկատմամբ, և ինչ է արվում դպրոցներում թմրանյութերի վաճառքն արգելելու համար։
Քաղաքապետարանի կրթության վարչությունից հայտնեցին, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, մինչ դասերի մեկնարկը, 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև դպրոցի տարածքից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկու աշակերտ ծեծի է ենթարկել մեկ այլ աշակերտի։ Արդեն դպրոցում տուժող երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա երեխայի ծնողը, դպրոցի տնօրենի առաջարկով, երեխային տեղափոխել է հիվանդանոց:
«Ավելի ուշ միջադեպի մասնակից աշակերտների միջև տնօրենի աշխատասենյակում առաջացել է ծեծկռտուք: Դպրոցի տնօրենը ահազանգել է ոստիկանություն»,–հայտնում են քաղաքապետարանից:
Նշենք, որ քաղաքապետարանը չի մեկնաբանում դպրոցում երեխաների ծնողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ընթացքում, ըստ Sputnik Արմենիային հասած տեղեկությունների, տուժել են նաև ուսուցիչներից մեկը և դպրոցի պահակը։
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ներկայում նշված երեք աշակերտն էլ դպրոց են հաճախում:
«Տնօրենի կողմից ձեռնարկված գործողությունները ստեղծված իրավիճակում օրինաչափ են եղել, հետևաբար՝ կարգապահական բնույթի քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն չեն ենթադրում»,–հայտնում են քաղաքապետարանից` միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համագործակցությամբ իրականացնում են թեմատիկ զրույցներ սոցիալական ցանցերի, թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի վտանգների վերաբերյալ։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում չկա ամբողջական վիճակագրություն դպրոցներում թմրամիջոցների վաճառքի և այդ դեպքերով անչափահասների ներգրավվածության մասին. կան միայն թմրամիջոցների կախվածությունից բուժում ստացող անչափահասներ։
ՔԿ–ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մոտ 700 վարույթ
Նա ընդգծում է, որ առաջնային օղակը, որտեղ պետք է իրականացվի պայքարն այս երևույթի դեմ, ընտանիքն է ու դպրոցը։
«Եթե դպրոցում չլինի պատշաճ վերահսկողություն, մենք կարող ենք ունենալ շատ ավելի վատ պատկեր»,–ասաց Թումասյանը։
Բացի այդ, փորձագետը հորդորում է ծնողներին լինել ավելի ուշադիր և հետևել իրենց երեխաների վարքագծային փոփոխությանը, քանի որ եթե երեխան թմրամիջոց է գործածում, դա փոխում է նրա վարքագիծը դեպրեսիայից մինչև ագրեսիա։
Առհասարակ, բոլորի ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի դեռահասների վրա, որպեսզի չլինեն այնպիսի դեպքեր, ինչպիսին Էջմիածնի դպրոցներից մեկում նոյեմբերի 18–ին տեղի ունեցած ծեծկռտուքն էր, որից 2 շաբաթ անց 15–ամյա տղան հիվանդանոցում մահացավ։
Լրահոս
0