00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան

© Photo : Social media of Vartan OskanianՎարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2023
Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն վերջին հնարավորություն՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման:
«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։
Վարդան Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:
Նա հիշեցնում է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր:
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասում է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկեց աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0