https://arm.sputniknews.ru/20231211/amn-n-uzum-e-hrtirneri-ardzakman-tsanucumneri-pvokhanakman-hamadzajnagir-knqel-chzhhi-het-69901007.html
ԱՄՆ–ն ուզում է հրթիռների արձակման ծանուցումների փոխանակման համաձայնագիր կնքել ՉԺՀ–ի հետ
ԱՄՆ–ն ուզում է հրթիռների արձակման ծանուցումների փոխանակման համաձայնագիր կնքել ՉԺՀ–ի հետ
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը հուսով է, որ հաջորդ տարվա սկզբին կսկսի սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցել Պեկինի հետ։ 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T13:23+0400
2023-12-11T13:23+0400
2023-12-11T13:24+0400
ամն
չինաստան
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52666152_0:166:1600:1066_1920x0_80_0_0_cb038e8ac82d5b258494c95690152204.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ուզում է Չինաստանի հետ համաձայնագիր կնքել հրթիռների արձակման մասին ծանուցումների փոխանակման վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է «Nikkei Asia» թերթը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան մի պաշտոնյայի։Նշվում է, որ այդ հարցի քննարկումը հնարավոր է դարձել Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո։Պաշտոնյան հայտնել է, որ Վաշինգտոնը հույս ունի հաջորդ տարվա սկզբին սպառազինության նկատմամբ վերահսկողության մասին բանակցություններ սկսել Պեկինի հետ։ Հրթիռների արձակման մասին ծանուցումների փոխանակման հարցը դիտարկվում է որպես կոնկրետ միջոցներից մեկը։Նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայացան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվեցին վերսկսել երկու երկրների զինված ուժերի միջև բարձր մակարդակով փոխգործակցությունը։Իրանի բանակի ՀՕՊ ուժերը համալրվել են «Քարրար» անօդաչու թռչող սարքերով
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52666152_39:0:1460:1066_1920x0_80_0_0_3a256e658feebd9ca00435e03d64bded.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, չինաստան, հրթիռ
ԱՄՆ–ն ուզում է հրթիռների արձակման ծանուցումների փոխանակման համաձայնագիր կնքել ՉԺՀ–ի հետ
13:23 11.12.2023 (Թարմացված է: 13:24 11.12.2023) Վաշինգտոնը հուսով է, որ հաջորդ տարվա սկզբին կսկսի սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցել Պեկինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ուզում է Չինաստանի հետ համաձայնագիր կնքել հրթիռների արձակման մասին ծանուցումների փոխանակման վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
«Nikkei Asia» թերթը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան մի պաշտոնյայի։
Նշվում է, որ այդ հարցի քննարկումը հնարավոր է դարձել Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո։
Պաշտոնյան հայտնել է, որ Վաշինգտոնը հույս ունի հաջորդ տարվա սկզբին սպառազինության նկատմամբ վերահսկողության մասին բանակցություններ սկսել Պեկինի հետ։ Հրթիռների արձակման մասին ծանուցումների փոխանակման հարցը դիտարկվում է որպես կոնկրետ միջոցներից մեկը։
«Արձակումների մասին ծանուցումը կարևոր է, որովհետև մենք փոխադարձ պարտավորություն կունենանք՝ պարզաբանելու, թե ինչ ենք անում։ Այն փաստը, որ Չինաստանը նման համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ, ցույց է տալիս, որ նրանք գնահատել են դրա կայունացնող բնույթը։ Դա այն է, ինչի վրա փորձում ենք հիմնվել», - ասել է թերթի զրուցակիցը։
Նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայացան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվեցին վերսկսել երկու երկրների զինված ուժերի միջև բարձր մակարդակով փոխգործակցությունը։