00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա Հայաստանի տակ դրված պայթուցիկ է. քաղաքագետը` ադրբեջանցիների` ՀՀ «վերադառնալու» մասին

© Sputnik / Aram NersesyanՎիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայում
Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը վստահ է` եթե ադրբեջանցիները վերադառնան այսպես ասած 1990-ականների սկզբի իրենց բնակավայրերը, ապա կարող են հայտարարել, թե անվտանգությունը չի պաշտպանվում ու ԶՈւ մտցնեն Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան դառնալու է երկրի տակ դրված պայթուցիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է համաձայնի երկու կողմի ազգային փոքրամասնությունների մասով խաղաղության պայմանագրում նույնանման ձևակերպմանը կամ այդ կետն առհասարակ պետք է չլինի։
Խոսքը հայերի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Արցախի տարածքում ապրելու և ադրբեջանցիների` Հայաստան վերադարձի մասին է։
«Սա բավականին սուր հարց է, որի վրա լուրջ խաղադրույք են անում ադրբեջանցիները, որովհետև այս հարցի շուրջ վաղուց իրենց դիրքորոշումն ունեն։ Այսինքն` նրանք նպատակ ունեն վերադարձնել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիներին։ Նրանց թվաքանակը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 300 000-ի։ Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պայմանական ադրբեջանական փափուկ ուժ է հանդիսանալու հետագայում և Հայաստանի տակ դրված պայթուցիկ է լինելու»,– նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն պատեհ առիթի դեպքում հայտարարելու է, թե ադրբեջանցիների իրավունքները կամ անվտանգությունը չեն պաշտպանվում։ Դրանից ելնելով և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան առիթ են փնտրելու Հայաստանի տարածք զինված ուժեր մտցնելու համար։ Քաղաքագետը վստահ է` եթե ադրբեջանական ԶՈւ–ն մուտք գործի Հայաստան, այլևս երբեք դուրս չի բերվի։ Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ այդ տարածքներում կլինի թուրքական կամ ադրբեջանական Հայաստան, այսինքն` կլինի «Կիպրոս 2», ինչպես այնտեղ է` հունական ու թուրքական Կիպրոսի հատվածներով։
«Ադրբեջանը, մասնավորապես, պատերազմից հետո, կիրառել է հայելային անալոգիաների սկզբունքը, օրինակ` պետք է լինեն և՛ Լաչինի, և՛ Զանգեզուրի միջանցքներ։ Այժմ էլ խոսքը փախստականների մասին է։ Սա է Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարության իմաստը»,– նշեց քաղաքագետը։
Եթե ադրբեջանցիները պատրաստ են վերադառնալ Հայաստան, ապա որքանո՞վ են հայերը պատրաստ ապրել Ադրբեջանում կամ ներկայիս Արցախում։ Հակոբյանը շեշտեց` արցախցիների մի հատվածը գուցե պատրաստ է վերադառնալ իրենց բնակավայրեր, բայց միայն միջազգային ու բավականին ամուր երաշխիքների պայմաններում։ Խոսելով ադրբեջանցի փախստականների մասին` քաղաքագետն ընդգծեց` նրանցից շատերը կվերադառնան, բայց ուժի տեսանկյունից երաշխիքներ ստանալու պարագայում։
Նշենք, որ դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ցանկության դեպքում «Խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել 5-10 օրվա մեջ։ Նա նշել էր, որ ժամանակ կանցնի, հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն և ինչ–որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0