00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ անել մահվան ելքով ՃՏՊ–ներից խուսափելու համար. պատգամավորը ելքեր է առաջարկում

© Sputnik / Diana AtoyanՎրաերթ Երևանում
Վրաերթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Վրաերթ Երևանում
Բաժանորդագրվել
ՃՈ պետի նախկին տեղակալը կարծում է, տուգանքների չափերը բարձրացնելու դեպքում հարցը չի լուծվի։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար պետք է փոխվեն երթևեկության կազմակերպման ձևերը, բարձրացվի մարդկանց իրավագիտակցությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Օրեր առաջ Երևանի Մաշտոցի պողոտայում` ստորգետնյա անցման մոտ, վրաերթի էին ենթարկվել 2 կին և 4 տարեկան երեխա։ 38-ամյա հղի կինը տեղում մահացել էր։ Նույն օրը, նույն ժամանակահատվածում մահվան ելքով վրաերթ էր գրանցվել նաև Սաֆարյան փողոցում, մահացել էր 60-ամյա մի կին։
Արմեն Խաչատրյանի խոսքով` Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, քանի որ հետիոտները ոչ ճիշտ տեղից են անցնում, իսկ վարորդները հաճախ գերազանցում են արագությունը։
«Գրեթե ամեն օր մահվան ելքով պատահարների ականատես ենք լինում։ ՃՏՊ–ների հիմնական պատճառներից է տրանսպորտային միջոցների շեշտակի աճը հանրապետությունում։ Պետք է երթևեկության կազմակերպման ձևերը փոխվեն, ավտոմատացվեն, օրինակ` խելացի լուսացույցներ տեղադրվեն, տեսահսկման համակարգերն էլ ավելացվեն։ Շատ կարևոր է, որ վարորդները պահպանեն երթևեկության կանոնները, արագություն չգերազանցեն, հետիոտների իրավագիտակցությունը բարձրացվի»,– ասաց ՃՈ պետի նախկին տեղակալը։
Ըստ նրա` դեռ նախադպրոցական հաստատություններից, ինչպես նաև դպրոցներում երեխաներին պետք է կրթել, որպեսզի սովորեն և լավ իմանան երթևեկության կանոնները։ Խաչատրյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը խոստացել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինքն էլ 2024 թվականի սկզբին հարցումներ կանի` պարզելու, թե ինչ ընթացք է տրվել։
Պատգամավորը կարծում է, որ տուգանքների ավելացումը խնդիրը չի լուծի։
«Միշտ չէ, որ տուգանքների չափերի ավելացումը դրական արդյունքների է հանգեցնում։ Պետք է թեկուզ փոքր տուգանքով, բայց կարողանանք արձագանքել բոլոր իրավախախտումներին։ Չեմ կարծում, որ հիմա պետք է բարձրացնել տուգանքները»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` կան վարչական իրավախախտումներ, որոնք կարելի է նույնիսկ քրեականացնել, օրինակ` թունելում վազանց կատարելը, ինչի պատճառով կարող են աղետալի պատահարներ լինել։ Հետիոտնային անցումների վրա վրաերթերի դեպքում էլ պետք է առանձին սանկցիա կիրառել։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տվյալների` ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի վիճակագրությունն ամեն տարի ավելանում է։
Լրահոս
0