00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան հիվանդանոցներ. Կարեն Գիլոյան

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Գիլոյան
Կարեն Գիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
Կարեն Գիլոյան
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով` մեծ թվով հեծանիվներ են բաժանելու դպրոցներին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որդեգրել է գաղափար` ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան հիվանդանոցներ։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Եթե մենք կարողանանք առողջ հասարակություն ունենալ, շատ ավելի նպատակային ու լավ կլինի դա»,– ասաց նա։
Առողջ հասարակություն ունենալու համար ԿԳՄՍՆ–ն որոշել է եկող տարի մի շարք մարզաձևեր դարձնել ավելի մասսայական ու հասանելի դպրոցականների համար։ Դրանցից մեկը կլինի հեծանվասպորտը։
«Մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցները կարողանան թիմեր ձևավորել։ Նախ՝ նրանք կմասնակցեն տեղական մրցումներին, որից հետո արդեն կձևավորեն լուրջ մրցակցային թիմեր»,– ասաց փոխնախարարը։
Այսպես, ըստ նրա, հազարավոր երեխաներ կկարողանան հեծանիվ վարել սովորել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց։
ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը մասնակցել են Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացմանը
«Հայաստանը մի օր կարող է դառնալ Հոլանդիայի պես երկիր։ Դա մի քանի խնդիր կլուծի՝ էկոլոգիայի, առողջ ապրելակերպի»,-ասաց Գիլոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին հայ մարզիկները միջազգային մրցաշարերից բերել են 435 մեդալ, իսկ մրցումները դեռ չեն ավարտվել. Սա նշանակում է, որ մեդալների թիվը մինչև տարեվերջ ավելանալու է։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հայ մարզիկները 307 մեդալ էին վաստակել։
Փաշինյանը մրցանակներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հաղթողներին
Լրահոս
0