00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկն» այլևս չի մասնակցի առաջնություններին. Սողոմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Սողոմոնյան
Արթուր Սողոմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Բաժանորդագրվել
ՀՖՖ–ի և «Փյունիկի» ակումբի միջև լարվածությունը նորություն չէ։ Այն շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Լարվածությունը կողմերի միջև ակնհայտ էր նաև «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի` ասուլիսում հնչեցրած խոսքերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակադեմիայի 34 թիմ, ինչպես նաև Առաջին լիգայի և Պրեմիեր լիգայի թիմերը չեն մասնակցի հաջորդ մրցաշրջանին, եթե ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Հայտնի է` ովքեր են պայքարելու ՀՖՖ նախագահի պաշտոնի համար
Մինչ այս հայտարությունը Սողոմոնյանը խոսեց ֆուտբոլի և Հայաստանում ֆուտբոլի շուրջ տիրող իրավիճակի մասին․
«Հայկական ֆուտբոլը անառողջ է, և դա փաստ է։ Հայկական ֆուտբոլից 4 տարվա ընթացքում 5 ներդրող հեռացել է, իմ նման մարդիկ էլ, որոնք շարունակում են ներդրումներ կատարել, շատ դժգոհ են տիրող իրավիճակից»- ասեց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ վերջերս, երբ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան հայտարարել է, որ ինչ–որ մրցանակ է շահել ՈւԵՖԱ-ի կողմից խաղադաշտեր հիմնելու համար, շրջել են ու տեսել, որ բոլոր խաղադաշտերը կառուցվել են տեխնիկական շատ լուրջ խնդիրներով։
«Կառուցված խաղադաշտերը ոչ թե նպաստելու են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, այլ ավելի շուտ կսպանեն մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում, քանի որ կառուցված խաղադաշտերում շատ վտանգավոր է ֆուտբոլ խաղալը», - ասաց Սողոմոնյանը։
«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
Նա նշեց, որ մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար Հայաստանում նաև որակյալ մարզիչների խնդիր կա։ Խնդիրն ավելի է սրվել, որովհետև 2023 թվականի հունվարի 1-ին մի քանի անգամ բարձրացվել է մարզչական C որակավորման համար անցկացվող դասընթացների գինը։
«Փյունիկի» նախագահն անդրադարձավ նաև մեր տարբեր տարիքային հավաքականների արդյունքներին` ընդգծելով, որ ոչ մի զարգացման մասին խոսել հնարավոր չէ։
«Մեր երիտասարդական հավաքականը վերջին 24 խաղերում կրել է 22 պարտություն, մեկում է հաղթել և մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Մ17–ը պարտվել է բոլոր խաղերում, Մ19 հավաքականն էլ պարտվեց վերջին ընտրական խմբի բոլոր խաղերը, այդ թվում և Ֆարերյան կղզիների հավաքականին։ Որտեղի՞ց մենք պետք է հավաքագրենք ֆուտբոլիստների, որոնք իրենց արդյունքներով ուղղակի մրցակցությունից բառի բուն իմաստով դուրս են», - նշեց «Փյունիկի» նախագահը։
Նա նշեց, որ ամբողջ աշխարում ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները ոչ թե ղեկավարում են իրենց երկրների ֆուտբոլը, այլ ծառայում են ֆուտբոլին, իսկ Հայաստանում ֆուտբոլն ամբողջովին քաղաքականացված է։
Սողոմոնյանի խոսքով` վերջին 4 տարիների ընթացքում ՀՖՖ–ն ստացել է 70 մլն դոլար, ու այդ գումարները ծախսվել են, բայց առաջընթաց չկա։ Նա հայտարարեց, որ ՀՖՖ–ի ղեկավարները վնասում են ֆուտբոլին` պարզապես փորձելով ամրապնդել իրենց դիրքերը իրենց զբաղեցրած պաշտոններում։
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին, նախագահի երկու թեկնածու կա՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Լրահոս
0