00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեմկինի ինստիտուտը կոչ Է արել ԱՄՆ-ին պաշտպանել հայերին Երուսաղեմում Կովերի պարտեզի վեճում

© AP Photo / Maya AlleruzzoԵրուսաղեմ
Երուսաղեմ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Երուսաղեմ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինստիտուտում ընդգծել են, որ հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբեր – Sputnik. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս դաշնակիցներին հայկական համայնքին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով: Մասնավորապես, հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել իրենց տները:
«Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է», - ասվում է հայտարարության մեջ։
Ինստիտուտում ընդգծել են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։
Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական. Նուրհան արքեպիսկոպոսը` «Կովերի պարտեզի» մասին
Լրահոս
0