https://arm.sputniknews.ru/20231214/adrbejany-dem-e-hhi-arajarkin-ev-uzum-e-vor-turqian-el-masnakci-banakcutjunnerin-70057333.html
Ադրբեջանը դեմ է ՀՀ–ի առաջարկին և ուզում է, որ Թուրքիան էլ մասնակցի բանակցություններին
Ադրբեջանը դեմ է ՀՀ–ի առաջարկին և ուզում է, որ Թուրքիան էլ մասնակցի բանակցություններին
Sputnik Արմենիա
Բաքվում կարծում են, որ քանի դեռ սահմանազատում չի իրականացվել, զորքերի հետքաշման մասին խոսելն անիմաստ է։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T16:37+0400
2023-12-14T16:37+0400
2023-12-14T16:41+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70056075_0:115:1024:691_1920x0_80_0_0_4d076edf5c6421afc39802a79fa0c8fd.jpg
ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին Անկարայի մասնակցությունը օգտակար կլիներ Երևանի համար։ Այս հայտարարությունն արել է Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նա նաև մեկնաբանել է սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որն արել է հայկական կողմը` նշելով, որ այն անընդունելի է Բաքվի համար։ Բայրամովն իր դիրքորոշումը հիմնավորել է սահմանազատման բացակայությամբ։«Եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Նա նշել էր, որ հայկական կողմն է հանդես եկել այդ նախաձեռնությամբ` հարելով, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70056075_0:19:1024:787_1920x0_80_0_0_5c7f261822fad7d4cd2fb474d3877c63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ջեյհուն բայրամով
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ջեյհուն բայրամով
Ադրբեջանը դեմ է ՀՀ–ի առաջարկին և ուզում է, որ Թուրքիան էլ մասնակցի բանակցություններին
16:37 14.12.2023 (Թարմացված է: 16:41 14.12.2023) Բաքվում կարծում են, որ քանի դեռ սահմանազատում չի իրականացվել, զորքերի հետքաշման մասին խոսելն անիմաստ է։
ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին Անկարայի մասնակցությունը օգտակար կլիներ Երևանի համար։ Այս հայտարարությունն արել է Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը միշտ բացահայտ արտահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ադրբեջանը սատարել է երկկողմ հիմքի վրա բանակցությունների անցկացմանը, այդ թվում՝ երրորդ՝ անկողմնակալ կողմի մասնակցությամբ։ Թուրքիան նույնպես Հայաստանի հարևանն է։ Որպես տարածաշրջանի երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը հետևի այդ տրամաբանությանը, ապա նրա համար օգտակար կլիներ տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է Բայրամովը։
Նա նաև մեկնաբանել է սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որն արել է հայկական կողմը` նշելով, որ այն անընդունելի է Բաքվի համար։ Բայրամովն իր դիրքորոշումը հիմնավորել է սահմանազատման բացակայությամբ։
«Եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Նա նշել էր, որ հայկական կողմն է հանդես եկել այդ նախաձեռնությամբ` հարելով, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։