00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձվածեղ ես էլ եմ սիրում»․ Պուտինի ասուլիսի զավեշտալի պահերը

© Sputnik / Станислав Красильников ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսին
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսին
Բաժանորդագրվել
Մամուլի ասուլիսի ժամանակ, լուրջ հարցերից բացի, ՌԴ նախագահը պատասխանել է նաև անձնական հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին անպակաս էին նաև զավեշտալի հարցերն ու ծիծաղելի պատասխանները լուրջ թեմաների վերաբերյալ։ Sputnik Արմենիան ներկայացնում է դրանից մի քանիսը։

Ո՞ւմ հետ է նախագահը վերջին անգամ շախմատ խաղացել

«Մի երեխայի հետ, ես նրան հարցրի, շախմատ խաղա՞նք, նա ասաց, այո, ես նրան հարցրի` ինչ ես կարծում` ես կհաղթե՞մ, նա վերից վար չափեց ու ասաց` դժվար», - պատմեց Պուտինը տղայի հետ ունեցած իր երկխոսությունը։

Ինչպե՞ս անցկացնել Նոր տարին

-Ցանկալի է ժամանակն անցկացնել մտերիմների, ընտանիքի հետ ցուցահանդես, թատրոն այցելել, սպորտի գնալ, ակտիվ կենսակերպ վարել։
Նախագահի խոսքով՝ կարևոր է նաև, որ մարդ մշտապես ինքն իր վրա աշխատելի։

Ինչո՞ւ է թանկացել ձուն

Իրինա Ակոպովա Ալեքսանդրովնան Կրասնոդարից ՌԴ նախագահից ուզեց ճշտել գնաճի պատճառները, այդ թվում` հավկիթի։
Ի պատասխան Պուտինն ասաց, թե ինչ զրույց է ունեցել գյուղնախարարի հետ ձվի գնի վերաբերյալ։
«Բոլորովին վերջերս եմ զրուցել գյուղնախարարի հետ, հարցնում էի՝ ինչ վիճակ է իր մոտ ձվերի հարցում։ Ասում է, որ ամեն ինչ կարգին է։ Ինչին ես պատասխանեցի․«Մեր քաղաքացիները խնդիր ունեն։ Ձուն 40%-ով թանկացել է, որոշ տեղերում էլ ավելի շատ, հավի միսն էլ»»։
ՌԴ նախագահի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը, իսկ ներմուծումը ժամանակին չի եղել։ Պուտինը ներողություն է խնդրել կառավարության այդ աշխատանքում տեղի ունեցած սխալի համար։ Եվ հավելել․ «Ինքս էլ շատ եմ սիրում ձվածեղ։ Ժամանակին միանգամից 10 ձու կարող էի ուտել»։

Ինչպե՞ս է Պուտինը հաղթահարում սթրեսը

ՌԴ նախագահը պատմել է նաև, թե ինչն է նրան օգնում ավելի հեշտ հաղթահարել սթրեսը։
«Ինչն է օգնում մեզ հաղթահարել սթրեսներն ու մեզ անհանգստացնող մնացածը բաները. առանց որևէ պաթոսի կարող եմ ասել՝ պարտքի զգացումը։ Երկար տարիների ընթացում ինձ սովորեցրել եմ՝ պետք է ձգտել ընտրել ամենակարևորն ու անել ամեն ինչ նպատակներին հասնելու համար՝ ուշադրություն չդարձնելով ամեն մի մանր բանին», - ասել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ պետք է մարդու տեսահորիզոնը ընդարձակ լինի, պետք է ամեն ինչ հասկանալ, վերլուծել ու վստահ գնալ դեպի նպատակները։ «Եթե վստահ ես նրանում, ինչ անում ես։ Իսկ ես վստահ եմ», - ասել է ՌԴ ղեկավարը։

Պեսկովն է մեղավոր

Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցանկացավ խոսափողը փոխանցել «New York Times» թերթի թղթակից Վալերի Հոփքինսին։ Սակայն Պուտինը «ընդհատեց» նրան․«Սկզբում՝ «Սինհուան», հետո՝ «New York Times»-ը»։
Չինացի լրագրողից հետո, Հոփքինսին տրվեց այդ հնարավորությունը։ «New York Times»-ի թղթակիցը նշեց, որ շուրջ մեկ տարի արևմտյան ԶԼՄ-ների թղթակիցները չէին կարողանում նման միջոցառումների մասնակցել, և նա շատ ուրախ է, որ այսօր նման հնարավորություն է ընձեռնվել։
«Պեսկովն է մեղավոր, ես բաց մարդ եմ, ժողովրդական համոզմունքներով և հայացքներով», - ասաց Պուտինը։

Անհնար է փոխարինել տատիկին

Վոլգոգրադից ութամյա Արինա Սիմոնովան հարցրել է Ռուսաստանի առաջնորդին, թե արժե վախենալ ռոբոտներից, քանի որ ապագայում դրանք կարող են փոխարինել բոլորին: Պուտինը պատասխանել է, որ «տատիկին ոչ ոք չի կարող փոխարինել»։
«Արինա, կարող եմ քեզ մի բան հաստատ ասել, տատիկին ոչ ոք չի փոխարինի, նրան փոխարինել հնարավոր չէ», - ասել է Պուտինը:
Այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողը, որըհարցը ձևակերպել է հենց Պուտինի «ձայնով», հարցրել է՝ ճիշտ է, որ նա շատ նմանակներ ունի։
«Մտածեցի և որոշեցի, որ ինձ նման և իմ ձայնով խոսողը պետք է լինի միայն մեկ մարդ, և այդ մարդը ես եմ: Մեր գործիչներից մեկը մի ժամանակ կատակում էր: Նա իմ առաջին նմանակն էր», - նշել է Պուտինը։
Բլից պատասխաններ նախագահից:
- Ծովատառեխով աղցան, թե՞ օլիվյե:
-Նայած ինչ ես խմում։
-Փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ։
-Հետախույզ։ Եվ դարձա։
-Ամենահիշարժան նվերը։
-Երեխաներն ու մեր երեխաների երեխաները։ Սա նվեր է Բարձրյալից:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:
-Մտածել պատվի մասին երիտասարդ տարիքից: Պետք է միշտ հավակնոտ նպատակներ ու խնդիրներ դնել, անհասանելի թվացող։
-Ի՞նչ եք կարդում:
-Քրեական օրենսգիրք, պետք է վերընթերցել (կատակեց նախագահը): Բայց կարդալու շատ քիչ ժամանակ եմ ունենում։ Լերմոնտովի հատոր է դրած ննջասենյակումս, նա հանճարեղ երիտասարդ էր:
Վերջին հարցը «Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի կողմից էր. Ի՞նչ հարց կուղղեր այսօրվա Պուտինը 2000 թվականի Պուտինին։
«Ես կասեի` ճիշտ ճանապարհով ես գնում, ընկեր։ Կզգուշացնեի, որ մեր, այսպես կոչված, գործընկերների նկատմամբ միամտություն և ավելորդ դյուրահավատություն չանի։ Պետք է հավատալ մեծ ռուս, ռուսաստանցի ժողովրդին։ Այս համոզմունքը Ռուսաստանի հաջողության, կայացման, վերածննդի գրավականն է:
Լրահոս
0