00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գազպրոմ-5»-ը և ՀԱԷԿ-ը 2024-ին ավելի շատ էներգիա կարտադրեն. պարզաբանում է մասնագետը

© Sputnik / Aram GareginyanՀրազդանի ՋԷԿ-ի հովացման աշտարակ
Հրազդանի ՋԷԿ-ի հովացման աշտարակ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Հրազդանի ՋԷԿ-ի հովացման աշտարակ
Բաժանորդագրվել
Գետերի հոսքի նվազման պատճառով գրեթե բոլոր ՀԷԿ-երում արտադրությունը կնվազի։ Այս բացը կլրացնեն ջերմային կայանները։ Կավելանա նաև ԱԷԿ–ի արտադրանքը (շնորհիվ նոր սարքավորումների), ինչպես նաև կշարունակեն ավելանալ արևային կայանները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը և «Գազպրոմ-5»-ը 2024 թվականին պետք է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Ընդհանուր առմամբ 2022 թվականի համեմատ էլեկտրաէներգիայի առևտրային (առուվաճառքի ենթակա) արտադրությունը 2023 թվականին պետք է փոքր-ինչ նվազի։ Անցյալ տարի այն կազմել է 8,9 մլրդ կՎտ/ժամից մի փոքր ավելի, տարվա արդյունքներով պետք է կրճատվի մոտ 350 մլն կՎտ/ժ-ով։
Պատճառները երկուսն են. նախ՝ հիմա Արցախի Հանրապետություն մատակարարումներ չեն իրականացվում, երկրորդ՝ ավելանում են ինքնավար արևային կայանները, որոնք քաղաքացիները կամ ձեռնարկություններն օգտագործում են սեփական կարիքների համար՝ կրճատելով ցանցից գնումները։
Մի փոքր կմեծանա արտադրությունը նաև կոմերցիոն արևային կայաններում՝ հաշվի առնելով դրանց անընդհատ աճող թիվը։
Ինչ վերաբերում է խոշոր էլեկտրակայաններին, ապա ակնկալվում է, որ ՀԷԿ-երում արտադրությունը կկրճատվի` և՛ Սևան-Հրազդան, և՛ Որոտանի կասկադներում, և՛ փոքր ՀԷԿ-երում։ Այստեղ կրճատումները կապված են գետերում ջրի հոսքի նվազման հետ։ Օրինակ` Որոտանի կասկադի ծրագիրը 2024-ի համար կրճատվել է մոտ 10%-ով՝ հասնելով մոտ 810 մլն կՎտ/ժ-ի։ Համեմատության համար նշենք, որ 2023-ի 9 ամիսների ընթացքում կասկադը ավելի քան մեկուկես անգամ շեղվել է ծրագրից (406,6 միլիոն կՎտ/ժամ՝ 635-ի փոխարեն): Սևան-Հրազդան կասկադում փաստացի ցուցանիշը ևս զիջել էր ծրագրայինին 17 մլն կՎտ/ժ-ով։
Սևան-Հրազդան կասկադը 2024-2033 թթ. հիմնանորոգման համար շուրջ 137 մլն դոլար կներդնի
Այս կրճատումները կփոխհատուցի նախևառաջ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան 5» ՋԷԿ-ը, քանի որ դրա սակագներն ավելի շահավետ են, քան Հրազդանի ՋԷԿ-ինը։ Հրազդան-5-ի արտադրությունը կաճի մոտ 170 մլն կՎտ/ժ-ով։
Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ին, ապա նրա տարեկան ծրագիրը խիստ կրճատվել է՝ մոտ 240 մլն կՎտ/ժ-ով։ Քանի որ այստեղ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է, այն գործարկվում է միայն այն դեպքում, երբ պահանջող հոսանքը չեն կարող ապահովել այլ կայանները: Ըստ ծրագրի՝ 2024-ին Հրազդան ՋԷԿ–ը մի քանի օրով կգործարկվի միայն օգոստոսին։
Ակնկալվում է Հայկական ԱԷԿ-ի արտադրության փոքր աճ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շնորհիվ ծառայության ժամկետի երկարաձգման` հիմա կայանը կարող է ավելի բարձր հզորությամբ աշխատել։ Հետևաբար, չնայած 2024-ին կայանի պլանային վերանորոգման տևողությունը նախատեսված է մոտավորապես 2023-ի մակարդակին (մոտ երեք ամիս), մնացած ամիսներին ատոմակայանը կկարողանա ավելի շատ էներգիա արտադրել, քան նախկինում:
65 միլիոն դոլար կտրվի Հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար
Լրահոս
0