00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հողահատկացում հայ-ամերիկյան գործարանին. ի՞նչն այն չէ կառավարության որոշման մեջ

© Sputnik / Hovhannes ShoghikyanՀայ–ամերիկյան մետալուրգիական գործարանի անավարտ շենքը Երասխում
Հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանի անավարտ շենքը Երասխում - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Երասխից Արարատ տեղափոխված գործարանի շինարարությունը սկսվել է այն ժամանակ, երբ դեռ հասարակական լսումներ էին անցկացվում, իսկ ՇՄԱԳ–ի վերաբերյալ դրական եզրակացություն չէր հրապարակվել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցման համար հողատարածք է հատկացրել շինարարությունը սկսելուց 4 ամիս անց։
Դեռ սեպտեմբերին Sputnik Արմենիան (չնայած սեփականատիրոջ հերքումներին) գրել էր, որ Երասխում հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
Արարատի մարզի նույնանուն գյուղի վարչական տարածքում 8,9 հա հողատարածքն անհատույց հատկացնելու մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ. որոշումը ներառված էր օրակարգի չքննարկվող հարցերի շարքում:
Այնուամենայնիվ, արբանյակային կադրերը ցույց են տալիս, որ այս տարածքում շինարարությունը սկսվել է դեռևս 2023 թ. հուլիսի վերջին՝ հողատարածքը գործարանի սեփականատիրոջը՝ GTB Steel–ին հանձնելուց մի քանի ամիս առաջ:
Ավելին, Արարատ համայնքի կայքից տեղեկանում ենք, որ գործարանի կառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախնական հասարակական լսումներն անցկացվել են օգոստոսին (առաջին փուլ) և նոյեմբերին (երկրորդ փուլ), երբ շինարարությունն արդեն ընթանում էր:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում կարելի է գտնել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը, սակայն այն վերաբերում է Երասխ գյուղում շինարարությանը, իսկ Արարատի մասով ոչինչ չկա։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել GTB Steel–ի ներկայացուցչի հետ մեկնաբանություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Երասխում կառուցվող գործարանի շինարարության հնարավոր տեղափոխման մասին պաշտոնապես սկսել էին խոսել սեպտեմբերին։ Դրան նախորդել են Ադրբեջանի ԶՈւ դիրքերից գործարանի տարածքի վրա բազմաթիվ գնդակոծությունները։
«Երասխի գործարանի պրոյեկտն ընթացքի մեջ է, բայց կլինի մոտակայքում». Քերոբյան
Գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները (GTB Steel ընկերության միջոցով):
Հուլիսի 14–ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին՝ զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:
Լրահոս
0