00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը

© Photo : press office of the SNS of RAВачаган Казарян
Вачаган Казарян - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 79 մլն դրամ, ինչպես նաև 6 անշարժ և մեկ շարժական գույք։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետին` Վաչագան Ղազարյանին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա ընդգծեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 79 մլն դրամ, ինչպես նաև 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 մլրդ, 100 մլն դրամ։
Դատախազի խոսքով` 4 անշարժ և մեկ շարժական գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը, որոնց թվում է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձրած Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածք։
«Այդ հողատարածքներն են` 21 498,9 քառ. մետր մակերեսով բնակավայրերի հողամաս` 34.76 քառ. մետր մակերեսով հասարակական տարածքով, 1687,9 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237,9 քառ. մետր հասարակական տարածք, ինչպես նաև` 14 260,9 քառ. մետր մակերեսով հողամաս և 25.6 քառ. մետր մակերեսով տարածք»,– նշեց Վարդապետյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ պետությանը վերադարձված մյուս մեկ անշարժ գույքը` ավտոտնակը և «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենան պատկանել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ու իր կինը մեղադրվում էին նաև 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում «Յանս» համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափել մեջ:
Այս գործով Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Մի քանի ամիս անց Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Վաչագան Ղազարյանին։
Լրահոս
0