00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեթինգը ոչ թե 80, այլ 90-95 տոկոսով է իրականացվել. Վարդազարյանը` դատական համակարգի մասին

© Photo : Official site of the Parliament of RAՌուբեն Վարդազարյան
Ռուբեն Վարդազարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի եթերում հակադարձել է ԲԴԽ գործող նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դատական համակարգում իշխանության իրականացրած վեթինգը ոչ թե 80, այլ 90-95 տոկոսով է իրականացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` հակադարձելով ԲԴԽ գործող նախագահ Կարեն Անդրեասյանի երեկվա հայտարարությանը։
Վեթինգ հայկական ձևով. վիճահարույց վճիռներ կայացնող դատավորի անկասելի կարիերան
Կարեն Անդրեասյանը երեկ ֆեյսբուքում գրել էր. «Վեթինգը 80 տոկոսով կատարված է»։
Անդրեասյանի ներկայացրած տվյալներով` 2018թ–ին հայտարարված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ, որոնց արդյունքում այսօր պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը` վերջին մեկ տարվա ընթացքում: Գործող դատավորների 60 տոկոսից ավելին էլ, Անդրեասյանի բնորոշմամբ, անցնել են բարեվարքության ստուգում:
«Վեթինգը, իմ պատկերացմամբ, անկախ դատական համակարգ ունենալուն ուղղված գործողություն է։ Բայց այսօրվա քաղաքական իշխանությունը վեթինգի գործիքն օգտագործում է ոչ թե անկախ դատական համակարգ ունենալու, այլ հակառակը` կախյալ դատական համակարգ ունենալու համար։ Եթե խոսքը քաղաքական իշխանության քիմքին հաճելի դատական իշխանություն ունենալու մասին է, ապա, կարելի է ասել, որ ոչ թե 80 տոկոսով է վեթինգն իրականացվել, այլ 90-95 տոկոսով»,– ասաց Վարդազարյանը։
Ներկայացրած վիճակագրությունը որպես վեթինգի արդյունք հրամցնելը ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում` ասելով.
«Եթե դատավոր նշանակելու լիազորություն ունեցող մարմինը դատավորի հետ գործարք է կնքում, որ ես քեզ կնշանակեմ դատավոր, կվճարեն բարձր աշխատավարձ, բայց դու պարտավոր ես քաղաքական իշխանությանը հաճելի քաղաքականացված որոշումներ, դատական ակտեր կայացնել, այդ դեպքում ի՞նչ վեթինգի կամ ի՞նչ դրական արդյունքի մասին է խոսքը»։
Իսկ թե իրականում ինչ արդյունքի են հանգեցրել 2018թ–ից հետո դատական համակարգում կատարված բարեփոխումները կամ վեթինգը, Ռուբեն Վարդազարյանի կարծիքով` պարզ կլինի մի քանի տարի հետո։
ՀՀ դատարանները կալանքը որպես ճնշում չեն օգտագործում. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
«Գնահատականը միանգամից չի երևում և միանգամից դժվար է տալ։ Այ, երբ որ կանցնի 4-5 տարի, և մեր հասարակությունը կվստահի դատական իշխանությանը, ապա կարելի է ասել, որ բարեփոխումները դրական արդյունք են տվել։ Իսկ այսօրվա դրությամբ, ես մեր քաղաքացիների հետ ունեցած շփումներում դեռ չեմ տեսել մի մարդու, որը վստահում է այսօրվա դատական համակարգին, դատավորների անաչառւթյանը կամ ոչ քաղաքականացված լինելուն»,– ասաց Վարդազարյանը։
Ինչ վերաբերում է դատական համակարգում դատավորների հաստիքների ավելացմանը` այս հարցում ԲԴԽ նախկին նախագահը չի վիճարկում ԲԴԽ գործող նախագահի ներկայացրած իրողությունը` միաժամանակ, սակայն, նկատելով, որ դա տեղի է ունեցել խորհրդի այսօրվա ղեկավարության` ՀՀ քաղաքական իշխանության ու ԱԺ–ի աջակցության շնորհիվ։
«Իմ պաշտոնավարման ընթացքում փորձել ենք, չի ստացվել, հիմա ոնց–որ թե ստացվեց քիչ թե շատ թեթևացնել դատավորների ահռելի ծանրաբեռնվածությունը։ Դրանից, իհարկե, գոհ են դատավորները։ Բայց ես չգիտեմ` ժողովուրդը դրանից գոհ է, թե չէ։ Գոհ կլինի ժողովուրդը, երբ կունենա դատական ակտ, որին կվստահի։ Այսօր ես դա չեմ տեսնում»,– ասաց Վարդազարյանը։
2019-ի մայիսի 20-ին դատական համակարգի խնդիրների մասին իր հայտնի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։
Բացի այդ, նույն ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքները կոպիտ խախտած դատավորները պիտի հեռանան կամ հեռացվեն իրենց պաշտոններից։
Կստուգվի ոչ միայն նոր, այլ նաև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը. Փաշինյան
2022-ի հուլիսին կառավարությունն ընդունեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը, որտեղ, սակայն, վեթինգի իրականացման գաղափարը բացակայում էր։ Փոխարենը կառավարությունը որպես ռազմավարական նպատակ որդեգրեց անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը։
Այսօր գործող ռազմավարության մեջ հիշատակված չեն նաև ՄԻԵԴ վճիռներով փաստված, ներպետական ատյաններում անարդար որոշումներ կայացրած դատավորներից ազատվելու դրույթներ։
Լրահոս
0