00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու․Դանիելյան
13:07
1 ր
Հակոբ Արշակյան
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ճանապարհ չէ և չի կարելի նման բան անել․Արշակյան
13:09
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մնացին չորսը. սոցցանցերի մեկնաբանությունների տեսություն

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյանը
Լևոն Տեր–Պետրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2023
Լևոն Տեր–Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուրբաթօրը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի նախկին ղեկավար Բաբկեն Արարքցյանի հուղարկավորությունը։ Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը գրում է. «Իմ պատանեկության հերոսները, որոնք ինձ ու իմ սերնդին պետականություն, հաղթանակ ու արժանապատվություն պարգևեցին, հեռանում են: Կոմիտեի 11 անդամներից մնացել են չորսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ալեքսան Հակոբյանը և Աշոտ Մանուչարյանը: 1998-ից հետո, իսկ հատկապես ներկա իշխանությունների կառավարման տարիներին, մենք, որպես հասարակություն և քաղաքական համակարգ, հետևողականորեն լափել ենք 88-ի շարժման լուսավոր արժեքները, խժռել ենք Երրորդ հանրապետության հիմքերը...
Ու, թերևս, սա է պատճառը, որ կոմիտեի յուրաքանչյուր անդամի հեռանալու հետ կորցրել եմ 88-ից մի կտոր, պետականությունից մի գույն: Ու այս չորս գործիչները պարտավոր են երկար ու առողջ ապրել. նրանք դեռ պետք է տեսնեն 88-ից ծնված ու շեփորով հառնած Հանրապետության վերածնունդը»:
«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մնացին չորսը. սոցցանցերի մեկնաբանությունների տեսություն
Բազմաթիվմեկնաբաններէսպիսի միտում են նկատում՝ վերջին տարիներին թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ որոշ քաղաքագետներ, վերլուծաբաններև մասնագետներ հետևողականորեն առաջ են տանում այն գաղափարը, որ մենք՝ հայերս, միշտ ուղղորդվել ենք միայն պատրանքներով, հույզերով և անիրականանալի ակնկալիքներով, և հենց դա է մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը։ Սակայն բոլորը չէ, որ կիսում են այս կարծիքը, նույնիսկ հակառակը՝ համոզմունք են հայտնում, որ հենց նման մոտեցումն է հանգեցնում խիստ բացասական հետևանքների մեր հանրության համար։
Ահա մի գրառում «Ֆեյսբուքից». «Հայրենասիրությունն այսօր փորձում են անվանել ֆաշիզմ, որպեսզի դու չգնահատես այդ արժեքը, դադարես պայքարել և կրել պատասխանատվություն պետության ու հողիդ համար: Որպեսզի օտարանաս քո երկրից, հողից ու արյունից՝ ողորմություն խնդրելով և փրկություն հայցելով այլ երկրներում ու քոչվորի նման սփռվես աշխարհով մեկ, իսկ կռիվդ թողնես ուրիշների վրա: Որպեսզի գոյությունդ պայմանավորված լինի միայն օրվա հացով ու ուրախությամբ, բավարարվես միայն առօրյա հոգսերով: Որպեսզի ճորտի ու ցեղասպանված հոգեբանությունը երբեք չվերածվի մարտական ոգու ու պայքարի, հանուն անկախ պետության և հանուն ապագայի: Պետություն կառուցելու ու պայքարելու փոխարեն մենք միշտ փնտրել ենք ողորմություն և փրկություն դրսերում, բայց ոչ երբեք մեր ներսում»:
Եկեք խոստովանենք՝ Հայաստանում առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ այն, որ փաստորեն սկսվում է նոր վտանգներով հղի մի գործընթաց։ Այո՛, խոսքը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման և հստակեցման մասին է։ Ճիշտ է, այդ աշխատանքները դեռ չեն սկսվել, բայց երկու երկրների կառավարությունները հինգշաբթի օրը տեղեկացրել են, որ հաստատվել է այն կարգը, որով պետք է գործեն հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները։ Ընդ որում, հայկական կողմը այդ կարգի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել, այնինչ, ադրբեջանցիները հայտնել են՝ սահմանները ճշգրտելու գործընթացը գաղտնի է լինելու, և որևէ մանրամասն հրապարակելու համար պարտադիր պահանջվելու է երկու կողմերի համաձայնությունը։
Օգտատերերից մեկը չի թաքցնում իր մտահոգությունը։ Մեջբերեմ. «Ասել է թե՝ եթե Տավուշի որևէ հատվածի, կամ Վայոց Ձորում Տիգրանաշենի հատվածի ճշգրտման հարցով ադրբեջանական կամ հայկական կողմը դեմ լինեն, պարզապես մերհայրենակիցներին չեն տեղեկացնի, թե ինչ են համաձայնել, մինչև ընդհանուր համաձայնության պարագայում չհրապարակեն ամբողջական փաթեթը և չկանգնեցնեն մեզ կատարված փաստի առջև»,- գրում է օգտատերը՝ ամփոփելով. «Այսպես էլ բանակցություններն են ընթանում՝ սեփական ժողովրդին, հասարակությանը մոլորեցնելով ու թութակի պես կրկնելով միայն «խաղաղություն» կախարդական բառը։ Իսկ այս երկու օրն արդեն հայկական ու ադրբեջանական արտգործնախարարների լրիվ իրարամերժ հայտարարությունները փաստում են՝ խաղաղության փոխարեն գործ ունենք պարտադրված զիջումների ու պետականազրկման հետ»։
Ի դեպ, որոշ հայաստանցիներ չեն թաքցնում, որ պարզապես չեն հասկանում հայկական կողմի առաջարկը՝ սահմանները ճշգրտելուց առաջ իրականացնել զորքերի, այսպես կոչված, հայելային հետքաշում։ Մանավանդ որ հենց այս շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը միանշանակ հայտարարեց, որ դա իր երկրի համար ընդունելի չէ։ Հայաստանցիներից մեկը տարակուսում է. «Մարդ ինչքանպիտի անջատված լինի, որ գողը մտնի իր տուն, ու այդ մարդը գողին ասի՝ խնդրում եմ, տանս մեջ մի մետր հետ գնա։ Եվ իրտան մեջ գողի մի մետր հետ գնալը այդ տանտերը հայելային հետքաշում է անվանում, չնայած գողը դրան էլ չի համաձայնում»։
ՀՀ ԱԺ առաջին գումարման նախագահ Բաբկեն Արարքցյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Մահացել է ՀՀ ԱԺ առաջին գումարման նախագահ Բաբկեն Արարքցյանը
Լրահոս
0