00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճնշում են նույնիսկ ինձ «լայք» դնողներին. Արաս Օզբիլիս

© Sputnik / Andranik GhazaryanԱրաս Օզբիլիս
Արաս Օզբիլիս - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
Արաս Օզբիլիս
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս կարելի է զարգացնել հայկական ֆուտբոլ։ Ի՞նչն է ստիպել Արաս Օզբիլիսին ընտանիքի հետ հաստատվել Հայաստանում։ Քանի՞ լեզվի է տիրապետում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն։ Նա պատասխանել է այս և այլ հարցերի։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը, որն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, կարծում է, որ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել ու մեծ ջանքեր գործադրել։ Նա Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլում տիրող վիճակի և իր ծրագրերի մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
– Եթե ՀՖՖ նախագահ ընտրվեք, ի՞նչ փոփոխություններ կանեք հայկական ֆուտբոլում։
– Ֆուտբոլում փոփոխությունների ոչ թե 2-3 տարվա ծրագիր է պետք ներկայացնել, այլ երկարաժամկետ, ու քայլ առ քայլ գնալ առաջ։ Հիմա մեր ֆուտբոլում համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց անհնարին ոչինչ չկա։ Եվ դա վերաբերվում է մասսայական ֆուտբոլին, մանկապատանեկան ֆուտբոլին, ֆուտբոլային ենթակառուցվածքներին, կրթված մարզիչների թվի ավելացմանը, կանանց ֆուտբոլին։
– Դուք կրթվել եք Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային հայտնի ակադեմիայում։ Ի՞նչ է պետք անել, որ գոնե մոտենանք այդ մակարդակին։
– «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիան աշխարհում լավագույններից մեկն է։ Նույնիսկ դժվար է մոտենալ նրանց մակարդակին։ Սակայն ոչ մի բան չի խանգարում, որ այնտեղից օգտակար մեթոդներ վերցնենեք ու կիրառենք մեզ մոտ։ Բայց ես համոզված եմ, որ մենք պետք է ունենաք մեր ծրագիրը, մեր մտածելակերպը։ Ով էլ ղեկավարի «Այաքսի» ակադեմիան, դրանից ակադեմիայի փիլիսոփայությունը չի փոխվելու։ Դրա համար մենք պետք է ունենանք մեր փիլիսոփայությունը և հաստատակամ շարժվենք առաջ, որքան էլ դա դժվար լինի։
© Sputnik / Andranik GhazaryanԱրաս Օզբիլիս
Араз Озбилис в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2023
Արաս Օզբիլիս
– Իսկ արդյոք պետք չէ՞, որ մանկապատանեկան թիմերը մարզող մարզիչների որակը բարձրացնելու համար մերոնք կրթվեն բարձրակարգ ակադեմիաներում, հետո իրենց գիտելիքները փոխանցեն երեխաներին։
– Դա տարբերակներից մեկն է։ Ժամանակին «Բանանցում» հոլանդացի մարզիչներ էին աշխատում, նրանց աշխատանքը մինչև օրս բարձր են գնահատում տեղի մարզիչները և հետևում նրանց աշխատաոճին։ Մտածելակերպի տարբերություն կա, կուլտուրայի տարբերություն կա։ Այո՛, մենք կարող ենք Հոլանդիայից կամ Իսպանիայից մարզիչներ հրավիրել ու աշխատել, բայց դա կարող է Հայաստանում մեծ օգուտ չբերել։ Մենք այդ ամենի հետ մեկտեղ պետք է ունենանք սեփական մոտեցումն ու գաղափարախոսությունը։ Մի օրինակ բերեմ։ Ես Հոլանդիայում իմ երեխայի հետ խանութ էի մտել` առևտուր անելու։ Կողքիս կանգնած էր մի հոլանդացի, որի երեխան մանկասայլակի մեջ էր ու լացում էր։ Հայրը, իմանալով, որ երեխան սոված չէ, տակը մաքուր է, չի մրսում, բացարձակապես չէր միջամտում` «կլացի, կանցնի» տարբերակով։ Իսկ մենք` հայերս, անմիջապես կխառնվեինք իրար, կգրկեինք, կփորձեին հանգստացնել։ Սա շատ մեծ տարբերություն է ու կա յուրաքանչյուր ոլորտում։ Ես դա անվանում եմ տարբերվող մտածելակերպ։
Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկն» այլևս չի մասնակցի առաջնություններին. Սողոմոնյան
– Տարբերությունների մասին խոսելիս Եվրոպայի մասին եք պատմում, իսկ ի՞նչը ստիպեց Նիդեռլանդներից տեղափոխվել ու ապրել Հայաստանում։
– Հիմնական պատճառներից մեկը իմ երեխաներն են։ Ես ուզում էի և ուզում եմ, որ նրանք ապրեն Հայաստանում։ Բացի այդ, ես ուզում եմ օգուտ տալ Հայաստանին։ Ու քանի որ ավելի շատ եմ հասկանում ֆուտբոլից, կենտրոնացել եմ ֆուտբոլի վրա։ Տեսնում եմ, որ Հայաստանի երեխաները զարգանալու, առաջ գնալու մեծ ձգտում ունեն։ Նույնիսկ այնքան էլ շատ հնարավորություններ չունեցող ծնողները ամեն ինչ անում են, որ իրենց երեխան հասնի բարձր արդյունքների։ Եվրոպայում մոտեցումն այլ է։ Նրանք մտածում են` թող երեխան ինքը որոշի։
- Հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն ու նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն արդեն հայտարարել են, որ աջակցում են ձեզ։ Ձեր կարծիքով` նախկին թիմակիցներից ուրիշ ո՞վ կաջակցի ձեզ։
– Ես նրանց շատ շնորհակալ եմ աջակցության ու բարձր գնահատականների համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ ինձ վստահում են ու հասկանում, որ ես կարող եմ փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում։ Մյուսներին ես չեմ մեղադրում, ոչ էլ ստիպում եմ նման բան անել։ Նախկինում ինձ շատ հարազատ ֆուտբոլիստներից մեկը սոցցանցերում ինձ վերաբերվող տեսանյութերից մեկի տակ «լայք» էր դրել։ ՀՖՖ-ից զանգել են նրան ու ասել, որ կազատեն աշխատանքից, եթե ևս մեկ անգամ «լայք» դնի։ Այսինքն` ֆեդերացիան հետևում է թե ով ինչ է անում Օզբիլիսի համար և հաշվի է առնում նույնիսկ «լայքերը»։ Մարդկանց պարզապես ճնշում են։ Շատ ցավալի է, որ մարդկանց քայլեր են պարտադրում։ Հայկական ֆուտբոլին մոտ կանգնածներից շատերն են ասում, որ մեր ֆուտբոլը վատ վիճակում է, բայց շատերը դրա հետ մեկտեղ լռում են, ու այդ մարդկանց ես չեմ մեղադրում։
– Ասել եք, որ եթե ընտրություններ արդար լինեն, կհաղթեք։ Համոզված չե՞ք, որ արդար ընտրություններ կլինեն։
– Կասկած, իհարկե, կա։
- Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստին բարձր արդյունքների հասնելու գործում օգնում է նաև բարձր ինտելեկտը։ Ամենավառ օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, որը գիտի բազմաթիվ օտար լեզուներ և, իր տաղանդն ու աշխատասիրությունը օգտագործելով, պատմություն է կերտում հայկական ֆուտբոլում։ Քանի՞ օտար լեզվի եք տիրապետում դուք։
- Ես Հենրիխի հետ չեմ ուզում համեմատվել, նա շատ ուժեղ է: Բայց ես էլ եմ 6 լեզվի տիրապետում` հայերեն, ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, թուրքերեն և իսպաներեն։ Ինչ վերաբերվում է ինտելեկտին, կրկին Հոլանդիայի օրինակը պիտի բերեմ։ Այնտեղ երեխաներին պարտադրում են լավ սովորել, հակառակ դեպքում չեն թողնում զբաղվել ֆուտբոլով։ Այնպես որ մեր ֆուտբոլիստները պետք է անպայման լավ սովորեն` սկսած դպրոցից, ու կրթվեն բարձր մակարդակով, ինչը միանշանակ օգուտ կտա խաղադաշտում։
© Sputnik / Andranik GhazaryanԱրաս Օզբիլիս
Араз Озбилис в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2023
Արաս Օզբիլիս
Խոսքը հենց Հենրիխի մասին չէ․ Օզբիլիսը՝ լավագույններին հավաքականում պահելու մասին
Լրահոս
0