https://arm.sputniknews.ru/20231218/sa-ezaki-hartak-e-mishustiny-aph-shrjanakum-hamagvortsakcelu-masin-70180506.html
Սա եզակի հարթակ է. Միշուստինը` ԱՊՀ շրջանակում համագործակցելու մասին
Սա եզակի հարթակ է. Միշուստինը` ԱՊՀ շրջանակում համագործակցելու մասին
Sputnik Արմենիա
ՌԴ կառավարության ղեկավարը վստահ է` ջանքերի միավորումը լրացուցիչ հնարավորություններ կբացի միջտարածաշրջանային սերտ համագործակցության, ԱՊՀ բոլոր մասնակիցների... 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T13:37+0400
2023-12-18T13:37+0400
2023-12-18T13:38+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
միխայիլ միշուստին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67819562_0:50:1601:950_1920x0_80_0_0_95706c35346a5106fe368e000c91528d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ-ում համագործակցության զարգացմանը և իր ապագա նախագահության գլխավոր խնդիրը համարում է ջանքերի միավորումն ու միջտարածաշրջանային կոոպերացիան: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։«Սա յուրահատուկ և պահանջված հարթակ է բազմակողմ համագործակցության կարևոր հարցերի քննարկման համար՝ ի շահ քաղաքացիների»,- նշել է Միշուստինը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:ԱՊՀ-ում ընդունված կարևոր որոշումների թվում նա առանձնացրել է հունիսին Ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը հիմք է ստեղծում համագործակցության երկրների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։Բոլորը պատրա՞ստ են․ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարանՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահությունն անցնում է Ռուսաստանին:Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրները զգալի արդյունաբերական, էներգետիկ և գյուղատնտեսական ներուժ ունեն, ինչպես նաև հարուստ բնական պաշարներ և տաղանդավոր կադրեր:«Ջանքերի միավորումը, դինամիկ բեղմնավոր գործունեությունը լրացուցիչ հնարավորություններ կբացեն միջտարածաշրջանային սերտ համագործակցության, բոլոր մասնակիցների զարգացման համար։ Հենց այդտեղ ենքմենք տեսնում ռուսական նախագահության գերակայությունը»,-ասել է Միշուստինը։Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կտեսնի ԱՊՀ երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1a/67819562_25:0:1445:1065_1920x0_80_0_0_71a7762929db74e143d137219e6059ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), միխայիլ միշուստին, ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), միխայիլ միշուստին, ռուսաստան
Սա եզակի հարթակ է. Միշուստինը` ԱՊՀ շրջանակում համագործակցելու մասին
13:37 18.12.2023 (Թարմացված է: 13:38 18.12.2023) ՌԴ կառավարության ղեկավարը վստահ է` ջանքերի միավորումը լրացուցիչ հնարավորություններ կբացի միջտարածաշրջանային սերտ համագործակցության, ԱՊՀ բոլոր մասնակիցների զարգացման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ-ում համագործակցության զարգացմանը և իր ապագա նախագահության գլխավոր խնդիրը համարում է ջանքերի միավորումն ու միջտարածաշրջանային կոոպերացիան: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Սա յուրահատուկ և պահանջված հարթակ է բազմակողմ համագործակցության կարևոր հարցերի քննարկման համար՝ ի շահ քաղաքացիների»,- նշել է Միշուստինը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
ԱՊՀ-ում ընդունված կարևոր որոշումների թվում նա առանձնացրել է հունիսին Ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը հիմք է ստեղծում համագործակցության երկրների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։
ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահությունն անցնում է Ռուսաստանին:
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրները զգալի արդյունաբերական, էներգետիկ և գյուղատնտեսական ներուժ ունեն, ինչպես նաև հարուստ բնական պաշարներ և տաղանդավոր կադրեր:
«Ջանքերի միավորումը, դինամիկ բեղմնավոր գործունեությունը լրացուցիչ հնարավորություններ կբացեն միջտարածաշրջանային սերտ համագործակցության, բոլոր մասնակիցների զարգացման համար։ Հենց այդտեղ ենքմենք տեսնում ռուսական նախագահության գերակայությունը»,-ասել է Միշուստինը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: