00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ» երգն էլ հնչի. հայկական ջազի 3 սերունդ կլինեն մեկ բեմում

© Sputnik / Aram NersesyanՎահագն Հայրապետյան
Վահագն Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2023
Վահագն Հայրապետյան
Բաժանորդագրվել
Երաժիշտները միասին փորձեր չեն անում. իրար լավ են ճանաչում։ Այնպես որ «Ջազի սերունդ» համերգային երեկոն իմպրովիզներով լի կլինի։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ջազի երեք սերունդ Ամանորին ընդառաջ արդեն երկրորդ անգամ միասին կնվագեն հայկական ու համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործությունները, այս անգամ` նաև տոնական մեղեդիներ:

«Տոնական մեղեդիներն այս անգամ են ավելացել համերգն ավելի տոնական դարձնելու համար։ Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ»–ն էլ նվագենք, ո՞վ գիտի, բայց հաստատ հետաքրքիր ու յուրահատուկ է լինելու։ Այս կազմով, այս դասավորվածությամբ առաջին անգամ ենք նվագելու, այնպես որ նորություններ կլինեն»,– այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը։

Այս անգամ բեմում կհանդիպեն դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։
«Տարիքային մեծ տարբերություն կա մեր մեջ, Վահագն ու Նիկողայոսն իրար հետ նվագում են իմ տարիքի չափ, բայց դա ոչ մի ձևով չի խանգարում, որովհետև երաժշտության մեջ ու հատկապես ջազում տարիքային սահմաններ չկան»,– ասաց թմբկահար Արման Մնացականյանը։
© Sputnik / Aram NersesyanՎահագն Հայրապետյանը, Արման Մնացականյանը և Կարեն Գրիգորյանը
Пресс-конференция в преддверии концерта Поколение джаза (18 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2023
Վահագն Հայրապետյանը, Արման Մնացականյանը և Կարեն Գրիգորյանը
Այս օրերին երաժիշտները միասին փորձեր չեն անում։ Իրար լավ ճանաչում են, միասին շատ են նվագել։ Եվ հետո սա ջազ է, այստեղ ամեն ինչ իմպրովիզ է։
«Եթե անգամ փորձենք միասին, միևնույնն է` բեմում այլ բան ենք անելու, անհնար է այլ կերպ»,– ասաց Վահագն Հայրապետյանը։
«Ջազի սերունդ» համերգային ծրագիրը, որը «Նյու ջեներեյշն» նախագծի մասն է, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ջազմենները նվագել են Երևանի մետրոյում
Լրահոս
0