00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք, ինչպես և դուք, հայրենիք չենք վաճառում. Աշոտյանը պատասխանել է Լուկաշենկոյին

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Արմեն Աշոտյան
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը նշել է, որ Բելառուսի առաջնորդին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Նա հոդված է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Oրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած իրադարձություններում: Բելառուսի նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Փաշինյանին «ժառանգություն» է հասել։ Լուկաշենկոն հիշեցրել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր զրույցը, երբ վերջինս 5 մլրդ դոլար է առաջարկում հինգ շրջանների դիմաց, իսկ ՀՀ նախագահը չի ընդունում նրա առաջարկը:
Աշոտյանը նշել է, որ Բելառուսի նախագահն իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» է ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար`մեղքը գցելով Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Նրա խոսքով` Լուկաշենկոյի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան:
«Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ: Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ: Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ»,– գրել է նա։
Աշոտյանը չի ընդունում նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու փորձերն արվում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հաշվին»։
«Նախևառաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ: Երկրորդ` Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված` Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն»,– գրել է Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ չափազանց շատ է սիրում Բելառուսը, որպեսզի անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկի հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա։ Օրինակ` Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով:
«Բայց դուք, ինչպես և մենք, հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ»,– եզրափակել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանի և Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը հրապարակվել էր 2020 թվականի դեկտեմբերին և այն ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացրել։ Երրորդ նախագահի գրասենյակից հաստատել էին ձայնագրության իսկությունը։
Լրահոս
0