00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024-ին գիտական սարքերի ձեռքբերմանն ավելի շատ գումար կհատկացվի, քան 2018-22–ին. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ
ՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Բաժանորդագրվել
80 տարի առաջ Գիտությունների ակադեմիան հիմք դրեց ՀԽՍՀ ինդուստրալիզացիային։ Այժմ կառավարությունն ավելացնում է ներդրումները գիտության ոլորտում Հայաստանի վերաինդուստրալիզացիայի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. 2024 թվականին ՀՀ կառավարությունը գիտական սարքերի ձեռքբերման համար ավելի շատ գումար կհատկացնի, քան 2018-22 թվականներին միասին վերցրած։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ, պատվիրակություններ Ավստրիայից, Չեխիայից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից, ինչպես նաև Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից:
Վարչապետն ուշադրություն է հրավիրել 1943թ. դեկտեմբերին Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադրման կարևորագույն արդյունքներից մեկի վրա։ Այստեղ իրականացվող գիտական հետազոտությունները նպաստեցին հանրապետության ինդուստրալիզացիային: Այժմ կառավարության երկարաժամկետ նպատակն է հիմքեր դնել երկրի վերաինդուստրալիզացիայի համար։
© Photo : official site of the Prime Minister of RA Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ
Tоржественноe мероприятиe, посвященноe 80-летию основания Национальной академии наук (20 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ
Փաշինյանը հայտարարել է, որ չնայած բոլոր դժվարություններին, երկրի գիտական ներուժը սպառված չէ: Նա հիշեցրել է, որ 2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ Հայաստանի գիտական ոլորտի ֆինանսավորումը կաճի 2,8 անգամ։
Այսպես, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագիրը, որը կշարունակվի մինչև 2026-ը։
Արդյունքում, լաբորանտ– ճարտարագետի աշխատավարձը 2024 թ. կավելանա 78 տոկոսով, ավագ գիտաշխատողինը՝ 203 տոկոսով, առաջատար գիտաշխատողինը՝ 267 տոկոսով, գլխավոր գիտաշխատողինը՝ 262 տոկոսով և այսպես շարունակ։
Ավելանում է նաև դրամաշնորհների քանակը, որոնք գիտական խմբերը ստանում են մրցութային հիմունքներով։ 2023 թվականին դրանց գումարային ծավալը կազմել է 8,4 մլրդ դրամ, 2024 թվականին այն կկազմի 9,3 մլրդ դրամ և կբաշխվի մոտ հազար գիտնականների շրջանում։
Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց
Արդյունքում, հանրապետությունում գիտաշխատողների թիվը 2022-23 թվականներին աճել է գրեթե 300-ով, ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ցածր է։
Վարչապետը նաև նշել է, որ 2018-22 թվականներին կառավարությունը մոտ 5 մլրդ դրամ է հատկացրել նոր գիտական սարքերի գնման համար, իսկ միայն 2024 թվականին նախատեսված է 7,1 մլրդ դրամ։
Վարչապետը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է պրոֆեսորներ Ալեքսանդր Սալային (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), Իզաբել Բարաֆին (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) և Ադամ Բարոուզին (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ): Հիշեցնենք, որ մրցանակն ու մեդալը շնորհվում են երկու տարին մեկ անգամ՝ ֆիզիկամաթեմատիկական հետազոտություններում ունեցած ձեռքբերումների համար:
© Photo : official site of the Prime Minister of RA

ՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

ՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ - Sputnik Արմենիա
1/2

ՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

© Photo : official site of the Prime Minister of RA

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ - Sputnik Արմենիա
2/2

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

1/2

ՀՀ վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

2/2

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

Լրահոս
0