https://arm.sputniknews.ru/20231220/kentrvonum-hancavvor-khumb-e-gvortsum-tirakhum-erkar-zhamanak-chbnakecvats-bnakarannern-en-70269375.html
Կենտրոնում հանցավոր խումբ է գործում. թիրախում երկար ժամանակ չբնակեցված բնակարաններն են
Կենտրոնում հանցավոր խումբ է գործում. թիրախում երկար ժամանակ չբնակեցված բնակարաններն են
Sputnik Արմենիա
Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T09:51+0400
2023-12-20T09:51+0400
2023-12-20T15:26+0400
խարդախություն
երևան
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1955/24/19552474_0:109:1600:1009_1920x0_80_0_0_5f417dbac7b03ad382c2465f395add61.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում, բայց հայտնի է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ, գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը, ըստ թերթի, ներգրավված է եղել այդ գործարքների մեջ։Խարդախություն բարեգործական օգնության անվան տակ. «Տաշիր» հիմնադրամը գուշացնում է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1955/24/19552474_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f554cd65da93490da3ade1559968fca8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խարդախություն, երևան, բնակարան
խարդախություն, երևան, բնակարան
Կենտրոնում հանցավոր խումբ է գործում. թիրախում երկար ժամանակ չբնակեցված բնակարաններն են
09:51 20.12.2023 (Թարմացված է: 15:26 20.12.2023) Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Մասնավորապես պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջև»,–գրում է թերթը:
Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում, բայց հայտնի է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ, գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը, ըստ թերթի, ներգրավված է եղել այդ գործարքների մեջ։