https://arm.sputniknews.ru/20231220/chinastani-hjusis-arevmutqum-erkrasharzhi-zvoheri-tivy-hasel-e-134-i-70292690.html
Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի
Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի
Sputnik Արմենիա
Բոլոր վիրավորներին օգնություն է ցուցաբերվում, տեղում աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T16:58+0400
2023-12-20T16:58+0400
2023-12-20T17:18+0400
չինաստան
երկրաշարժ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/14/70290943_0:78:1600:978_1920x0_80_0_0_31edf03aef125b811eb8248262ae09d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 134-ի։ Տեղեկությունն այսօր հայտնել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին`ժամը 23.59-ին (Երևանի ժամանակով 18.59-ին) Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Լինսիա-Հուեյի ինքնավար օկրուգի Ցզիշիշան-Բաոան-Դունսյան-Սալարի ինքնավար շրջանում:Ճշտված տվյալներով՝ Գանսու նահանգում զոհվել է 113 մարդ, տուժել՝ 782-ը, Ցինհայ նահանգում զոհվել է 21 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 186-ը, 13-ը համարվում են անհետ կորած:Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-իԱղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ:Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը 200 մլն յուան (մոտ 28 մլն դոլար) են հատկացրել Գանսու և Ցինհայ նահանգներին՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:Դեկտեմբերի 19–ին Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանել է ուժեղացված՝ երկրորդ մակարդակի երկրաշարժերին արձագանքման ռեժիմ: Որոնողափրկարարական աշխատանքներում և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ տեսանյութ
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/14/70290943_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4a18fd1672d53af31fb5bfb393b96f1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չինաստան, երկրաշարժ, զոհ
Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 134-ի
16:58 20.12.2023 (Թարմացված է: 17:18 20.12.2023) Բոլոր վիրավորներին օգնություն է ցուցաբերվում, տեղում աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 134-ի։ Տեղեկությունն այսօր հայտնել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին`ժամը 23.59-ին (Երևանի ժամանակով 18.59-ին) Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Լինսիա-Հուեյի ինքնավար օկրուգի Ցզիշիշան-Բաոան-Դունսյան-Սալարի ինքնավար շրջանում:
Ճշտված տվյալներով՝ Գանսու նահանգում զոհվել է 113 մարդ, տուժել՝ 782-ը, Ցինհայ նահանգում զոհվել է 21 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 186-ը, 13-ը համարվում են անհետ կորած:
Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ:
Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը 200 մլն յուան (մոտ 28 մլն դոլար) են հատկացրել Գանսու և Ցինհայ նահանգներին՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:
Դեկտեմբերի 19–ին Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանել է ուժեղացված՝ երկրորդ մակարդակի երկրաշարժերին արձագանքման ռեժիմ: Որոնողափրկարարական աշխատանքներում և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը: