00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն Կիևին ԱՄՆ-ից շատ է օգնել, բայց պարզ չէ՝ կշարունակվի՞ արդյոք այդ օգնությունը. Բորել

© AP Photo / Francois LenoirԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Բաժանորդագրվել
ԵՄ անդամ երկրները երկկողմ պայմանավորվածությունների և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային գրեթե 30 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են ուղարկել:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ-ն Ուկրաինային ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել, քան ԱՄՆ-ն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները երկկողմ պայմանավորվածությունների և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային գրեթե 30 մլրդ եվրոյի ռազմական օգնություն են ուղարկել:
«Այդ օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմադրել։ ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ավելի զգալի էր, քան մերը, սակայն եթե գումարենք ռազմական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար օգնությունը, ապա Եվրոպան Ուկրաինային շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել, քան ԱՄՆ-ն», - նշել է Բորելը՝ ելույթ ունենալով Sommet Grand Continent համաժողովում։
Ընդ որում, նա հարց է տվել՝ կշարունակվի՞ արդյոք այդ օգնությունը։
«Կշարունակվի՞ արդյոք ԵՄ-ի միասնությունն այս հարցում, կշարունակվի՞ արդյոք ԱՄՆ-ի օգնությունը նոր նախագահի օրոք և նույնիսկ մինչև նրա ընտրությունները... այս հարցերին պետք է պատասխանել․.. Մենք Եվրոպայում պետք է պատասխանենք, և, իմ կարծիքով, պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, պետք է ավելին և արագ անել, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում», - վստահ է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, այն վերջինը կլինի․ Սպիտակ տուն
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Լրահոս
0