00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն բազմաթիվ հարցեր ունի ռուսական կողմին, բայց խռովելը հարցի լուծում չէ. Գեղամ Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Մանուկյանն ԱԺ–ում
Գեղամ Մանուկյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Գեղամ Մանուկյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորի խոսքով` տարբեր հարթակներում երկխոսելով, փաստարկներ ներկայացնելով շատ հարցեր կարելի է լուծել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն այսօր բազմաթիվ հարցեր ունի տալու ռուսական կողմին` քաղաքական, դիվանագիտական, ռազմական ղեկավարությանը, բայց դրանք պետք է հնչեն, լինի խոսակցություն, խռովելը հարցի լուծում չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բառացիորեն այսօր, ես` որպես ԱԺ պատգամավոր, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական կողմի անդամ, պետք էի մասնակցեի Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին, բայց ՀՀ ԱԺ ղեկավարության որոշմամբ Հայաստանը չի մասնակցելու այդ վեհաժողովին»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` նման հարթակներում երկխոսելով, փաստարկներ ներկայացնելով է շատ հարցեր լուծվում , ոչ թե «մանկապարտեզի երեխայի պես խռով մնալով և ամիսներ շարունակ քեն քշելով»։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին` Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մայիս ամսից 3 շատ կարևոր պաշտոն մնում է թափուր։ Հայկական կողմը չունի սահմանապահ զորքերի հրամանատար, թափուր է հայ-ռուսական համատեղ զորախմբի ղեկավարի պաշտոնը, որն ըստ Մանուկյանի անկյունաքարային պաշտոն է և Հայաստանը չունի ՀԱՊԿ–ում մշտական ներկայացուցիչ։
«Սա ոչ թե կադրերի պակաս է, այլ հետևողական գործողություն։ Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց անվտանգության լիարժեք ապահովման համար այս իշխանությունները գիտակցաբար քայլեր չեն ձեռնարկում»,–ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկվա հարցազրույցին և եզրահանգումներին` Գեղամ Մանուկյանը նշեց, որ ինքը ոչինչ չի հասկացել, բացի ատելության խոսքից արցախահայության նկատմամբ և այն, որ Փաշինյանը շարունակում է գեներացնել հակառուսական տրամադրություններ։
«Նիկոլ Փաշինյանից ո՞վ է բան հասկանում, որ ես հասկանամ։ Նա շարունակում է ինքնախոստովանական, ինքնաարդարացման շքերթը, ինչը 3 տարի շարունակ արել է »,–ասաց նա։
Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրեց եռակողմ հայտարարությունից շեղվելու համար։
Լրահոս
0