00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունն իր խնդիրները բարդում է ԿԲ–ի վրա. ՀՀ ֆինանսների նախկին նախարար

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Վարդան Արամյան
Բաժանորդագրվել
Վարդան Արամյանի խոսքով` ԿԲ–ն իրականում լավագույնս է իրականացրել գնաճը կառավարելու իր առաքելությունը, իսկ տնտեսության խնդիրներով պետք է զբաղվեր կառավարությունը, ինչը չի արել։
ԵՐԵՎԱՆ,20 դեկտեմբեր – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը և՛ ուրախալի է, և՛ տխրեցնող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով նախարարի վերջին ճեպազրույցում արված հայտարարությանը։
Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասել էր, որ ՀՀ–ում արդյունաբերության ոլորտի ցածր ցուցանիշները անհանգստացնող են։ Ըստ նրա` տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի:
«Ուրախալի է, որ էկոնոմիկայի նախարարը բարձրաձայնում է արդյունաբերության խորը խնդիրների մասին, որոնց մասին դեռ 2022թ–ի մարտ–ապրիլին բազմաթիվ տնտեսագետներ զգուշացնում էին։ Տխրեցնող է այն, որ այդ խնդիրների իրական պատճառները բարդում է Կենտրոնական բանկի վրա»,– ասաց Արամյանը։
Քերոբյանը նաև ասել էր, որ Կենտրոնական բանկի վարած գնաճի զսպման քաղաքականությունը հանգեցրել է դրամի արժևորման և, որպես հետևանք, հայաստանյան արտահանողների համար պայմանների վատացման։
Էկոնոմիկայի նախարարի այս հայտարարությանն արձագանքելով` Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ ԿԲ–ն իրականում լավագույնս է իրականացրել գնաճը կառավարելու իր առաքելությունը, մինչդեռ Քերոբյանի հիշատակած հավելյալ խնդիրները դուրս են ԿԲ–ի իրավասությունից։ Դրանցով, ըստ մեր զրուցակցի, պետք է զբաղվեր կառավարությունը։
«Կարո՞ղ էր այնպես լինել, որ իրականում փոխարժեքը չարժևորվեր, և ԿԲ–ն էլ կարողանար իր կողմից գնաճը կառավարելի դարձնել, գնաճային սպասումները զսպել։ Այո՛, կարող էր։ Բայց ԿԲ–ն իր անելիքը միայնակ չէր կարող անել։ Այստեղ շատ կարևոր էր հարկաբյուջետային քաղաքականության կառավարության գործառույթը, ինչը չի արվել։ Կառավարությունը հարկերի հավաքագրման և պարտատոմս թողարկելու միջոցով պետք է շուկայից հետ քաշեր ավելցուկային կանխիկ դրամը, և պետք է կոորդինացներ ԿԲ–ի հետ, ինչը չի արել։ ԿԲ–ին մենակ թողեցին այդ ֆինանսական հոսքերի հետ պայքարում, ԿԲ–ն էլ արեց այն, ինչ պետք է աներ։ Իր խնդիրը գնաճն էր, գնաճի դեմ ԿԲ–ն փայլուն պայքարեց»,– ասաց Արամյանը։
Նախկին նախարարը, վկայակոչելով 2022թ–ի պաշտոնական վիճակագրությունը, փաստում է, որ արտահանողների համար անհանգստացող կառավարությունը տարվա ընթացքում անհամեմատ ավելի ցածր ծրագրային աջակցություն է ցուցաբերել տնտեսության արտահանելի հատվածին, քան ոչ արտահանելի, օրինակ`բնակարանային շինարարությանը։
«Միայն բնակարանային շինարարությանը եկամտահարկի վերադարձի միջոցով շուրջ 36 մլրդ դրամի օժանդակություն է տրվել։ Այսինքն` կառավարությունն իր գործողություններով ավելի է խորացրել այդ իրավիճակը»,– ասաց Արամյանը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 2022թ–ին ՀՀ–ում գրանցված տնտեսական 12.6 տոկոսանոց աճի կառուցվածքում առյուծի բաժինն ապահովվել է տնտեսության ոչ արտահանելի հատվածի` ծառայությունների, կապիտալ շինարարության և առևտրի հաշվին։ Իսկ 2023թ–ին, Արամյանի գնահատմամբ, վիճակն այս տեսակետից շատ ավելի վատ է։
«Եթե 2022թ–ին գոնե մշակող արդյունաբերության` պոտենցիալից 11 տոկոսով ավելի աճ ենք ունեցել, ապա այս տարի շատ ավելի վատ է վիճակը։ Այս տարի 9 տոկոսանոց բարձր տնտեսական աճի ցուցանիշի առյուծի բաժինը նորից տնտեսության ոչ արտահանելի հատվածն է»,– ասաց նախկին նախարարը։
Հիշեցնենք` 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:
Շինարարության ծավալն ավելացել է 16.4 տոկոսով, առևտուրը` 23.3 տոկոսով, ծառայությունները` 12.1։ Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, ներմուծումը՝ 42.9-ով:
Լրահոս
0