https://arm.sputniknews.ru/20231221/voch-te-gitashkhatvoghi-tariqy-petq-e-lini-ughenish-ajl-ashkhatunakutjuny-pashinjan-70325687.html
Ոչ թե գիտաշխատողի տարիքը պետք է լինի ուղենիշ, այլ աշխատունակությունը. Փաշինյան
Ոչ թե գիտաշխատողի տարիքը պետք է լինի ուղենիշ, այլ աշխատունակությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ներկայացված նախագծով ՀՀ կառավարությունը հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները։ 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T13:11+0400
2023-12-21T13:11+0400
2023-12-21T13:31+0400
հայաստան
գիտնական
աշխատավարձ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_0:64:1600:964_1920x0_80_0_0_97910a4abb553ecccfde1f515c0e08a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ներկայացված նախագծով հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները, որոնք համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը:Նա հիշեցրեց, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թ. որոշմամբ և բավականին հնացած էր, լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշները:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ՀՀ կառավարության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակառու տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա ատեստավորումները նախատեսված են 2024 ու 2025 թվականներին. դրանց պետք է պատրաստվել այսօրվանից:2024-ին գիտական սարքերի ձեռքբերմանն ավելի շատ գումար կհատկացվի, քան 2018-22–ին. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_104:0:1525:1066_1920x0_80_0_0_94222c626085cf13c5fb28c59ba9d6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գիտնական, աշխատավարձ, նիկոլ փաշինյան
հայաստան, գիտնական, աշխատավարձ, նիկոլ փաշինյան
Ոչ թե գիտաշխատողի տարիքը պետք է լինի ուղենիշ, այլ աշխատունակությունը. Փաշինյան
13:11 21.12.2023 (Թարմացված է: 13:31 21.12.2023) Ներկայացված նախագծով ՀՀ կառավարությունը հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ներկայացված նախագծով հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները, որոնք համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը:
Նա հիշեցրեց, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թ. որոշմամբ և բավականին հնացած էր, լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ՀՀ կառավարության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակառու տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։
«Այս որոշման մեջ տեսնում ենք նման մի կոնկրետ օրինակ, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և՛ թոշակավորվել, և՛ համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է։ Գիտության ոլորտում աշխատողի ոչ թե տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ աշխատունակությունը և որակավորումը»,– ընդգծեց նա:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա ատեստավորումները նախատեսված են 2024 ու 2025 թվականներին. դրանց պետք է պատրաստվել այսօրվանից: