00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում մեկնարկել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության հոբելյանական մրցույթը

© Sputnik / Алексей ФилипповВидеооператор на фотовыставке перед началом торжественной церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре "Россия сегодня" (19 октября 2023). Москва
Видеооператор на фотовыставке перед началом торжественной церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре Россия сегодня  (19 октября 2023). Москва - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Բաժանորդագրվել
2024 թվականին մրցույթի մրցանակային ֆոնդը կկազմի 125, 100 և 75 հազար ռուբլի համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար յուրաքանչյուր անվանակարգում։ Ստենինի անվան մրցույթի Գրան պրիի հաղթողը 700 հազար ռուբլի կստանա։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում տրվել է Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ պրոֆեսիոնալ լուսանկարիչների միջազգային 10-րդ մրցույթի աշխատանքների ընդունման մեկնարկը։ Մրցույթը կրում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակցի անունը, որը զոհվել է Դոնեցկի մերձակայքում 2014 թվականի ամռանը, և ավանդույթի համաձայն` հայտերի ընդունման մեկնարկը տրվել է նրա ծննդյան օրը` դեկտեմբերի 22-ին։
Հոբելյանական տարում մրցույթի կազմկոմիտեն որոշել է թարմացնել անվանակարգերի ցանկը։ Ավանդական դարձած քառյակին` «Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը» և «Դիմանկար. մեր ժամանակների հերոսը», ավելացել է ևս մեկը` «Տեսարան վերևից»։ Այն մրցույթի մասնակիցներին առաջարկում է նոր վիզուալ ռակուրս փորձարկել` կիրառելով նկարահանումների համար սարքավորումների ամենալայն սպեկտրը` ֆոտոխցիկներ, բջջային հեռախոսների տեսախցիկներ և անօդաչու նկարահանող դրոներ։ Նոր անվանակարգում մասնակցող լուսանկարների գնահատման հիմնական չափանիշները կլինեն արտասովոր տեսարաններն ու սյուժեները։
«Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը» և «Դիմանկար. մեր ժամանակների հերոսը» անվանակարգերում կատեգորիաները չեն փոփոխվել, դրանք երկուսն են` մեկական լուսանկար և ֆոտոշարք։ «Սպորտ» և «Տեսարան վերևից» անվանակարգերում կկարողանան ներկայացնել միայն մեկական լուսանկար։
Անդրեյ Ստենինի անվան մրցույցի համակարգող Օքսանա Օլեյնիկը նշել է. «Շատ ուրախ ենք տալու մեր գործընկեր և ռազմական թղթակից Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված հոբելյանական` տասներորդ մրցույթի մեկնարկը։ Տասը տարվա ընթացքում այն հիրավի բազմազգ հարթակ դարձավ երիտասարդ տաղանդավոր լուսանկարիչների համար, որոնք չեն վախենում ռիսկի դիմել, նոր ռակուրսներ փնտրել և արտահայել իրենց կարծիքը վառ և անաչառ ձևով։ Ստենինի մրցույթն առանց չափազանցնելու իրադարձություն է միջազգային ֆոտոազդարարում. դրան սպասում են, դրա մասին վիճում, դրանով հպարտանում։ Այդ ամենի վկայությունն է նաև այն ֆոտովարպետների բարձր փորձագիտական մակարդակը, որոնց մենք հրավիրել և հրավիրում ենք մրցույթի ժյուրի, ինչպես նաև լսարանի կողմից այն աճող հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ քաղաքներում և երկրներում, ուր մենք բերում ենք մեր դափնեկիրների աշխատանքները»։
18-33 տարեկան լուսանկարիչներն իրենց հայտերը կարող են նախկինի պես ներկայացնել մրցունյթի կայքում ռուսերենով, անգլերենով և չինարենով։ 2024 թվականին մրցութային հայտերի ընդունումը բաց է մինչև մարտի 15-ը ներառյալ։
2024 թվականին մրցույթի մրցանակային ֆոնդը կկազմի 125, 100 և 75 հազար ռուբլի համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար յուրաքանչյուր անվանակարգում։ Ստենինի անվան մրցույթի Գրան պրիի հաղթողը 700 հազար ռուբլի կստանա։
Այս տարի ևս մրցույթը պահպանում է հաղթողների աշխատանքների ցուցադրման ավանդույթը ռուսական և արտասահմանյան քաղաքներով։ Հաղթած աշխատանքները մրցույթի գոյության ողջ ընթացքում տեսել է Չինաստանի, ՀԱՀ–ի, Մեքսիկայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Կոլումբիայի, Կոնգոյի, Թուրքիայի, Լիբանանի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Եգիպտոսի և այլ երկրների հանդիսատեսը։
2023 թվականին Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն անցկացվեց ռուսաստանյան և միջազգային խոշոր ԶԼՄ–ների, տեղեկատվական գործակալությունների և լուսանկարչական միությունների աջակցմամբ։ Երկու անվանակարգերի գործընկերն էր դարձել Համաարաբական տեղեկատվական Al-Mayadeen TV հոլդինգը։

Մրցույթի մասին

ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն իր առաջ խնդիր է դնում աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Սա հարթակ է, որտեղ երիտասարդ, տաղանդավոր և նորն ընկալելու ունակ լուսանկարիչները ուշադրություն են հրավիրում մեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների վրա։
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոկայանը, RT հեռուստաալիքն ու պորտալը, Independent Media մեդիահոլդինգը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), ANA լրատվական գործակալությունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Shanghai United Media Group–ը (SUMG, Չինաստան), China Daily թերթի ինտերնետ–պորտալը (Չինաստան), The Paper–ի ինտերնետ պորտալը (Չինաստան), Al Mayadeen մեդիացանցը (Լիբանան)։
Մրցույթին աջակցում են Ռուսաստանի լրագրողների միությունը, YOung JOurnalists լրատվական պորտալը, Russian Photo պորտալը, Photo-study.ru պորտալը։
Լրահոս
0