00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին

© Pixabay / PxhereՀեռակառավարման վահանակ
Հեռակառավարման վահանակ - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Հեռակառավարման վահանակ
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ԶԼՄ–ների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և հենց այդ փաստաթղթի շրջանակում դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։
«Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է իր գործընկերների փաստարկներն ու հաշվի առել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցրել են կապի օպերատիվ միջոցների ստեղծումը` հնարավոր տարաձայնությունները մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար», – ասել է ՌԴ դեսպանը։
Նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում կայացած խորհրդակցություններին հայկական կողմից դրանց մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ռուսական կողմից` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։
Երևանում հայտարարել են, որ ՀՀ կառավարությունը չի քննարկում ՌԴ հեռուստաալիքների փակման հարցը։
Լրահոս
0