00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում էին չեզոքացնել նախագահի թեկնածուին, ստացվեց հակառակը. Թրամփն ու ընտրարշավը

© AP Photo / Andrew HarnikԴոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրեթե 10 տարի առաջ աշխարհում սկսվեց այն գործիչների հաղթարշավը, որոնց մեր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ոչ կոնվենցիոնալ կանվաներ։
2016-ին Ամերիկայում հաղթեց Դոնալդ Թրամփը, որի կերպարն ու վարքագիծը լրիվ տարբերվում էին նախագահի մասին մեր ավանդական պատկերացումներից։ Երկու տարի անց նույնը կատարվեց Հայաստանում, հետո՝ Ուկրաինայում, և գործընթացը շարունակվում է, քանզի ընդամենը մի քանի շաբաթ առաջ Արգենտինայում հաղթեց մի մարդ, որը հայտնի է իր արտառոց գաղափարներով. օրինակ, հրաժարվել ազգային պեսոյից, փոխարինել այն ամերիկյան դոլարով, իսկ Կենտրոնական բանկը վառել, քանզի հենց այդ կառույցն է մեղավոր աննախադեպ գնաճի համար։
Ուզում էին չեզոքացնել նախագահի թեկնածուին, ստացվեց հակառակը
Ճիշտն ասած, մտադրություն չունեմ վիճաբանություն ծավալելու այն մասին, թե ինչպիսի հետևանքներ ունեցավ այս մարդկանց պաշտոնավարումն իրենց երկրների համար, թող ընտրողները գնահատեն։ Մանավանդ որ Ուկրաինայում, օրինակ, նախագահի ընտրություններ են նախատեսված հաջորդ տարի, ճիշտ է, մինչև հիմա էլ որևէ մեկը չի կարող հաստատ ասել՝ կկայանա՞ն դրանք, թե՞ ոչ։ Հայաստանում չեն դադարում խոսակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին, բայց բոլոր դեպքերում, մոտ մեկ տարի հետո ընտրություններ են լինելու Միացյալ Նահանգներում։ Եվ եթե Դոնալդ Թրամփը կրկին ընտրվի, կփաստենք, որ ոչ կոնվենցիոնալ լիդերների դարաշրջանն առնվազն չի ավարտվել։
Այդ գործիչը Սպիտակ տան ճանապարհին արդեն խոչընդոտների է հանդիպում։ Օրերս Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելեց նրան մասնակցել այդ նահանգում գարնանը նախատեսված հանրապետականների նախնական ընտրություններին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, հայաստանյան կուսակցություններից մեկը որոշում է նախնական ընտրություններ անցկացնել երկրով մեկ՝ հստակեցնելու համար, թե ով կարող է լինել իր ամենաանցողիկ թեկնածուն։ Ու հանկարծ Արագածոտնի մարզային դատարանը վճռում է՝ այսինչ մարդը չի կարող մասնակցել ձեր կուսակցական միջոցառմանը։
Ճիշտ է, Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի նախնական ընտրությունների ինստիտուտ։ Փոխարենն Ամերիկայում այդ նախնական ընտրությունները կարելի է երկու ձևով անցկացնել։ Առաջինը, այսպես կոչված, փրայմերիզն է՝ քվեատուփերով քվեարկություն, որը կազմակերպում է ոչ թե կուսակցությունը, այլ իշխանությունը։ Հենց այս քվեարկությունն է նկատի ունեցել դատարանը, երբ որոշում է կայացրել՝ Դոնալդ Թրամփի ազգանունը քվեաթերթիկի մեջ չպիտի լինի։
Բայց սողանցք միշտ էլ գոյություն ունի՝ հանրապետականները կարող են կիրառել նախնական ընտրությունների երկրորդ ձևը՝ այսպես կոչված քոքուսը։ Սրա հետ իշխանություններն արդեն ոչ մի կապ չունեն։ Կուսակցականները հավաքվում են, ասենք, դպրոցներում, գրադարաններում, ինչ-որ մեկի տանը կամ թեկուզ սրճարանում և քվեարկում են ոչ թե քվեատուփերով, այլ ձեռք բարձրացնելով։ Եվ ամենագլխավորը՝ Թրամփը անպայման կբողոքարկի Կոլորադոյի դատարանի որոշումը երկրի Գերագույն դատարանում, որի անդամներից 6-ը համակրում են պահպանողականներին։ Ավելին, նրանցից երեքին հենց անձամբ Թրամփն է նշանակել։ Բայց դա չէ պատճառը, որ բոլոր քաղաքագետները համոզված են՝ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում կկայացնի Թրամփի օգտին՝ նրա նշանակած դատավորները նախկինում վճիռներ են կայացրել, որոնք, այսպես ասենք, առնվազն իր օգտին չեն եղել։ Ուղղակի, ինչպես փաստում է ԲիԲիՍի-ն, ոչ ոք չի ցանկանա, որ իր մասին ասեն՝ այս դատավորը սահմանափակեց քաղաքացիների ընտրելու իրավունքը։
Կոլորադոյի դատարանի որոշումն արդեն խիստ քննադատության է արժանացել։ Մարդիկ ասում են՝ այս վճռի հիմնավորումն այն է, որ Թրամփը ենթադրաբար սադրել է Կոնգրեսի վրա հարձակումը 2021 թվականի հունվարի 6-ին։ Ցույց տվեք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որում արձանագրված է ձեր պնդումը. չէ՞ որ գոնե առայժմ ոչ մի դատարան վճիռ չի կայացրել այս գործով և չի հաստատել Թրամփի մեղավորությունը։
Բայց ամենակարևորը՝ հայտնի է, թե մոտ 150 տարի առաջ ինչու է Սահմանադրությունում ներառվել այն դրույթը, ըստ որի պետական պաշտոնյան, որը մասնակցել է խռովությանը կամ ապստամբությանը, որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունք այլևս չունի։ Դա եղել է ստրկության կողմնակիցների և հակառակորդների քաղաքացիական պատերազմից հետո, երբ հաղթանակ տարած հյուսիսցիները ցանկացել են օրենսդրորեն բացառել որոշ պաշտոնյաների վերադարձը իշխանական մարմիններ։ Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ երկրի նախկին նախագահը՝ հարցադրում են անում Թրամփի կողմնակիցները։
Նախկին նախագահի թիմի անդամ Սթիվեն Չոնգը հայտարարել է. «Կոլորադոյի այս պատմությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ դեմոկրատներն այլևս չեն հավատում Ջո Բայդենի հաղթանակին և ուզում են նման արհեստական միջոցներով նպաստել նրա հաջողությունը, ինչը ծիծաղելի է»։
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Դոնալդ Թրամփի կուսակիցները, որոնք նրան բոլորովին միանշանակ չէին վերաբերվում, այժմ համախմբվել են նրա շուրջը։ Ավելին, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, փոխվել է նաև բազմաթիվ ընտրողների վերաբերմունքը, որոնք այժմ պատրաստ են քվեարկել Թրամփի օգտին միայն մի պատճառով, որպեսզի ցույց տան, որ չեն ընդունում գործող իշխանությունների գործելաոճը։ Մի խոսքով, վերափոխելով ռուսաստանցի նախկին վարչապետի հայտնի արտահայտությունը, կարելի է ասել՝ ուզում էին օգնել նախագահին, իսկ ստացվեց… ինչպես միշտ»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2023
Թրամփի հնարավոր հաղթանակը սպառնալիք է ԱՄՆ-ի համար. Բայդեն
Լրահոս
0