00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Գևորգ Թամամյան
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով․ Գևորգ Թամամյան
14:09
5 ր
Մարիա Զախարովա
Արևմուտքը վախեցնում է Վրաստանին ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի համար, ՀՀ դեպքում՝ քար լռություն․ Մարիա Զախարովա
14:15
3 ր
Մարիա Զախարովա
«Մի կարծեք, որ մենք ինչ-որ բան կանտեսենք»․ Մարիա Զախարովան՝ ԼՂ-ում Մեծ հայրենականի հուշարձանները պղծելու մասին
14:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում ենք խաչմերուկ դառնալ՝ մոռանալով, որ խաչմերուկը բավական վտանգավոր տեղ է

Նիկոլ Փաշինյանւ և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում  - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Նիկոլ Փաշինյանւ և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաղաղության պայմանագիրն ի վերջո երկու շահագրգիռ երկրներն են մշակում և համաձայնեցնում, ճիշտ է՝ հեռակա կարգով, բայց նույնիսկ դա ավելի լավ է, քան երբ տասնամյակներ շարունակ Մինսկի խմբի համանախագահները գալիս էին տարածաշրջան՝ իրենց հետ բերելով Ղարաբաղյան կարգավորման հերթական տարբերակը, կողմերից մեկն այն մերժում էր, և համանախագահները վերադառնում էին իրենց երկրները՝ նոր առաջարկներ մշակելու։
Սա գոնե հայկական կողմի համար խիստ բացասական դեր խաղաց, որովհետև մենք, չգիտես ինչու, ազգովի, գամ գրեթե ազգովի հավատացինք, որ այս գործընթացը կարող է անվերջ տևել, փոխանակ վերցնեինք բահերը և ողջ Արցախի շուրջ ոչ թե մեկ, այլ հինգ անանցանելի խրամատ փորեինք և տանկերի շարժը կասեցնող բետոնե տասնյակ հազարավոր փոքր բուրգեր տեղադրեինք։ Գիտեմ` հիմա կասեք՝ արվե՛լ է այդ ամենը։ Էդ դեպքում կարո՞ղ եք պարզ, մարդկային լեզվով բացատրել, բա ինչպե՞ս 2020 թվականի աշնանը ադրբեջանական տեխնիկան այդքան հեշտ ու հանգիստ մտավ Արցախ։
Ուզում ենք խաչմերուկ դառնալ՝ մոռանալով, որ խաչմերուկը բավական վտանգավոր տեղ է
Այնուամենայնիվ, այս վերջին երեք տարում մի շատ կարևոր բան հասկացանք, որը նոր է սկսում գիտակցել մարդկությունը։ Հարաբերական անդորրի դարաշրջանն ավարտվել է, և Արցախում սկսված ռազմական գործողությունների շղթան այժմ ձգվում է դեպի Ուկրաինա, Մերձավոր Արևելք և նույնիսկ հասնում Լատինական Ամերիկա, որտեղ Վենեսուելան պարզապես հայտարարել է՝ հարևան Գայանայի ողջ տարածքի երկու երրորդն իմն է։ Ընդ որում, եթե մեզ թվում էր, թե տնտեսական և մյուս պատժամիջոցները կարող են զսպել Ադրբեջանին, ապա հիմա արդեն ակնհայտ է, որ պատժամիջոցներն այլևս բացարձակ չեն նպաստում աշխարհի որևէ ծայրում ռազմական գործողությունների դադարեցմանը։
Այսինքն`ուզած-չուզած պիտի համակերպվենք այն իրողությանը, որ հակամարտության կողմերն ընդամենը մեկ ճանապարհ ունեն՝ լեզու գտնել միմյանց հետ, ինչը հենց փորձում են անել Հայաստանն ու Ադրբեջանը։ Հայաստանի հասարակությունն, իհարկե, լուրջ մտավախություններ ունի այսպես կոչված խաղաղության համաձայնագրի հետ կապված, և դա միանգամայն հասկանալի է։Տեսնելով, թե ինչպիսի զիջողական դիրքորոշում է որդեգրել մեր կառավարությունը անխտիր բոլոր հարցերում` մարդիկ, բնականաբար, հարց են տալիս՝ իսկ արդյոք նույն զիջողական մոտեցումնե՞րը չեն ամրագրվելու պայմանագրում։
Ոչ մի կերպ չենք ուզում համակերպվել հանրահայտ ճշմարտության հետ՝ կապիտուլյացիայից հետո կնքված համաձայնագիրն ուղղակի արձանագրում է պարտությունից հետո ստեղծված իրավիճակը։ Կարելի է, ուրեմն, ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չստորագրել, ինչպես արել են, օրինակ, Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվ դա, ի դեպ, որևէ կերպ չխանգարեց Ճապոնիային դառնալու բարձր տեխնոլոգիաների առաջատար և ողջ աշխարհը, նաև Հայաստանը, ողողելու ժամանակակից ավտոմեքենաներով ու հեռուստացույցներով։
Սակայն հասկանալի է, որ զուգահեռներ անցկացնելը տվյալ դեպքում պարզապես ծիծաղելի է։ Ուղղակի բավական անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Հազար անգամ լսել ենք, որ խաղաղության պայմանագիրը մեր երկիրը կդարձնի խաղաղության խաչմերուկ։ Պատկերացնում եմ՝ որքան գրավիչ ու գեղեցիկ է հնչում այս միտքը, ասենք, օտարերկրյա դեսպանի կամ միջազգային համաժողովի մասնակցի համար։ Իսկապես, համաձայնագիրը կօգնի ժամանակի ընթացքում վերականգնել տնտեսական, առևտրային, մշակութային կապերը, մարդկանց անձնական շփումները, միգուցե կսկսեն գործել այն տրանսպորտային ուղիները, որոնք անգործության էին մատնված երեք տասնամյակ շարունակ, վերջապես կսկսվեն սահմանների ճշգրտման աշխատանքները, հետո էլ հերթը կհասնի փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձին։
Բայց քանզի ես ո՛չ օտարերկրյա դիվանագետ եմ, ո՛չ էլ միջազգային ներկայացուցչական համաժողովի մասնակից, այլ Հայաստանի շարքային քաղաքացի, թույլ տվեք ընդամենը մի հարց՝ այս ամենի հետևանքները հաշվարկվա՞ծ են։ Եթե մեր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչն արդեն համաձայնել է ադրբեջանցի պաշտոնյայի առաջարկին և ընդունելի համարել, որ սահմանազատման հարցը անջատվի ապագա պայմանագրից, արդյոք դա չի՞ նշանակում, որ վաղն էլ Հայաստանը կհամաձայնի անջատել պայմանագրից երկաթուղու Սյունիքի հատվածի կարգավիճակի հարցը, հետո էլ փախստականների վերադարձի հարցը, որովհետև գեթ մեկ հայաստանու չեմ հանդիպել, որը դրական գնահատեր ադրբեջանցիների վերադարձը Վարդենիսի շրջան կամ Երևան, իսկ հայերի վերադարձն Արցախ գոնե հիմա ընդհանրապես շատ դժվար է պատկերացնել՝ էլ ինչո՞ւ դուրս եկան։
Ու տակը ի՞նչ կմնա։ Լավագույն դեպքում, ընդամենը Բաքվի հավաստումը՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա էլ են ճանաչում՝ Հայաստանի բուն տարածքում դիրքերն ամրապնդելով։
Ոչ մի անգամ այս բոլոր հարցերը հանրության տարբեր շերտերի հետ չեն քննարկվել։ Այսինքն`ի՞նչ եմ ասում՝ իսկի չենք իմանում, թե կողմերն անընդհատ ի՞նչ առաջարկներ ու դրույթներ են փոխանակում։ Բայց գրեթե ամեն օր լսում ենք՝ ուր որ է կստորագրվի։ Իսկ եթե դե՞մ լինենք։ Մեծ հոգ չէ, ախր հաշվել են մեր ատամները։ Մի քանի օր կբողոքենք, կրկին վանկարկելով Երևանի փողոցներով կքայլենք, հետո կցրվենք ու կհամակերպվենք։ Այդպես արդեն եղել է։
Լրահոս
0