https://arm.sputniknews.ru/20231227/chnajats-lgh-haj-bnakchutjan-brni-teghahanmany-khaghaghutjuny-mvot-e-mirzvojan-70560964.html
Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, խաղաղությունը մոտ է. Միրզոյան
Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, խաղաղությունը մոտ է. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն Արբեջանի հետ բանակցություններում տեսնում է և՛ դրական, և՛ բացասական ազդակներ։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T17:22+0400
2023-12-27T17:22+0400
2023-12-27T17:27+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ասուլիս
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
արցախ
բռնի տեղահանված
արարատ միրզոյան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70558971_0:0:1449:816_1920x0_80_0_0_b32acbf7078bffc56e0a4e93455f58d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կուսումնասիրի Ադրբեջանի հերթական առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ և պատշաճ կարգով կարձագանքի այդ առաջարկներին։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Նա վստահեցրեց, որ չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին` խաղաղություն հաստատելու հնարավորություն այս պահին իսկապես կա։Քարտեզները սահմանազատման գործընթացի որոշակի կանխատեսելիության համար են․ Միրզոյան«Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, ատելության խոսքին , ագրեսիվ հռետորաբանությանը, իսկապես մենք այդ հնարավորությունը տեսնում ենք»,– ասաց նա։Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարություն ամեն ինչ անում է, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց հավելեց, որ մի պետություն միայնակ չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։Միրզոյանը խոսեց նաև ադրբեջանական կողմի բացասական ազդակների մասին` առանձնացնելով պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, կոչերն ու բանակցություններում բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։Նա հույս հայտնեց, որ կառուցողականությունը կհաղթի և երկարատև ու իրական խաղաղության պայմանագիրն իրականություն կդառնա։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։2023-ի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկների պատասխանը:
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70558971_126:0:1414:966_1920x0_80_0_0_641e31d99b23859f5adbb5fbf0691160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ասուլիս, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, արցախ, բռնի տեղահանված, արարատ միրզոյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ասուլիս, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, արցախ, բռնի տեղահանված, արարատ միրզոյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, խաղաղությունը մոտ է. Միրզոյան
17:22 27.12.2023 (Թարմացված է: 17:27 27.12.2023) ՀՀ ԱԳ նախարարն Արբեջանի հետ բանակցություններում տեսնում է և՛ դրական, և՛ բացասական ազդակներ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կուսումնասիրի Ադրբեջանի հերթական առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ և պատշաճ կարգով կարձագանքի այդ առաջարկներին։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա վստահեցրեց, որ չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին` խաղաղություն հաստատելու հնարավորություն այս պահին իսկապես կա։
«Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, ատելության խոսքին , ագրեսիվ հռետորաբանությանը, իսկապես մենք այդ հնարավորությունը տեսնում ենք»,– ասաց նա։
Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարություն ամեն ինչ անում է, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց հավելեց, որ մի պետություն միայնակ չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։
«Մեր կառուցողականությանը զուգահեռ մենք կարիք ունենք նաև Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը։ Մենք դրական ազդակներ արդեն տեսնում ենք, ինչպես, օրինակ, վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը խոսեց նաև ադրբեջանական կողմի բացասական ազդակների մասին` առանձնացնելով պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, կոչերն ու բանակցություններում բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։
Նա հույս հայտնեց, որ կառուցողականությունը կհաղթի և երկարատև ու իրական խաղաղության պայմանագիրն իրականություն կդառնա։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023-ի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկների պատասխանը: